Չինաստանում լույս աշխարհ են եկել Հյուսիսը, Հարավը, Արևմուտքն ու Արևելքը (լուսանկարներ)
PHOTOՉինաստանի Շանդուն նահանգի բնակչուհին իր նորածին քառյակին անվանակոչել է Սյաոբեյ (Հյուսիս), Սյաոնան (Հարավ), Սյաոսի (Արևմուտք) և Սյաոդուն (Արևելք)։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական Xinhua գործակալությանը։
Նշվում է, որ քառյակը (երկու աղջիկ և երկու տղա) ծնվել են հուլիսի 4-ին։ Երեխաների 27-ամյա մայրն ամուսնացել է մի քանի տարի առաջ, սակայն նրան երկար ժամանակ չի հաջողվել երեխա ունենալ։ Բժշկի խորհրդով կինը սկսել է բուժվել և անցած տարվա նոյեմբերին հղիացել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ Չինաստանի օրենսդրության մեջ ուղղումներ են մտցվել, որոնց համաձայն զույգը կարող է մինչև երկու երեխա ունենալ, սակայն այդ սահմանափակումները չեն վերաբերում բազմապտուղ հղիության դեպքերին։



1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



