Հայի սպանության կասկածանքով` Օմսկում բռնցքամարտիկի են ձերբակալել (լուսանկար)
ФОТОՕմսկում ձերբակալել են բռնցքամարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոյին` Հայաստանի քաղաքացու չկանխամտածված սպանության կասկածանքով:
22-ամյա մարզիկը ծեծի է ենթարկել 32-ամյա Վահե Զալիբեկյանին, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է:Դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:
Ֆեդոնենկոյի բնակարանի խուզարկության ընթացքում ատրիբուտներ են հայտնաբերվել, որոնք սովորաբար օգտագործում են սափրագլուխները:
Ֆեդոնենկոն 2013 թվականին «Ոսկե սաղավարտի» մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Շուրջ կես տարի առաջ նա հեռացել է պարեկապահակային ծառայության տեսուչի աշխատանքից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է` «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:


1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



