Հայի սպանության կասկածանքով` Օմսկում բռնցքամարտիկի են ձերբակալել (լուսանկար)
PHOTOՕմսկում ձերբակալել են բռնցքամարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոյին` Հայաստանի քաղաքացու չկանխամտածված սպանության կասկածանքով:
22-ամյա մարզիկը ծեծի է ենթարկել 32-ամյա Վահե Զալիբեկյանին, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է:Դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:
Ֆեդոնենկոյի բնակարանի խուզարկության ընթացքում ատրիբուտներ են հայտնաբերվել, որոնք սովորաբար օգտագործում են սափրագլուխները:
Ֆեդոնենկոն 2013 թվականին «Ոսկե սաղավարտի» մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Շուրջ կես տարի առաջ նա հեռացել է պարեկապահակային ծառայության տեսուչի աշխատանքից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է` «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:


1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



