Հայի սպանության կասկածանքով` Օմսկում բռնցքամարտիկի են ձերբակալել (լուսանկար)
ՖՈՏՈՕմսկում ձերբակալել են բռնցքամարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոյին` Հայաստանի քաղաքացու չկանխամտածված սպանության կասկածանքով:
22-ամյա մարզիկը ծեծի է ենթարկել 32-ամյա Վահե Զալիբեկյանին, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է:Դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:
Ֆեդոնենկոյի բնակարանի խուզարկության ընթացքում ատրիբուտներ են հայտնաբերվել, որոնք սովորաբար օգտագործում են սափրագլուխները:
Ֆեդոնենկոն 2013 թվականին «Ոսկե սաղավարտի» մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Շուրջ կես տարի առաջ նա հեռացել է պարեկապահակային ծառայության տեսուչի աշխատանքից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է` «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:


1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



