Էրդողանին հավատարիմ անձանցից կազմված պատվիրակություն է մեկնել Սիրիա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ անձանցից կազմված պատվիրակություն է մեկնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, նման պնդում է առաջ քաշել թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցության մոտ կանգնած «Այդընլըք» թերթը: Նշենք, որ այս կուսակցության ղեկավարն է հակահայ գործունեությամբ հայտնի Դողու Փերինչեքը:
Համաձայն կայքի՝ Փերինչեքը պնդել է, որ Սիրիա մեկնած պատվիրակության կազմում, բացի Էրդողանի նշանակած անձանցից, եղել է «Վաթան» կուսակցության նախագահի օգնական Յունուս Սոները:
Սեները նշված այցի մասին Ulusal Kanal-ի հետ զրույցում հայտնել է, որ «երկու կողմերն էլ կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել»:
Նույն հրապարակման մեջ պնդել են նաև, որ Դամասկոսում 2012-ից ի վեր փակ Թուրքիայի դեսպանատունը կվերաբացվի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



