Էրդողանին հավատարիմ անձանցից կազմված պատվիրակություն է մեկնել Սիրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ անձանցից կազմված պատվիրակություն է մեկնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, նման պնդում է առաջ քաշել թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցության մոտ կանգնած «Այդընլըք» թերթը: Նշենք, որ այս կուսակցության ղեկավարն է հակահայ գործունեությամբ հայտնի Դողու Փերինչեքը:
Համաձայն կայքի՝ Փերինչեքը պնդել է, որ Սիրիա մեկնած պատվիրակության կազմում, բացի Էրդողանի նշանակած անձանցից, եղել է «Վաթան» կուսակցության նախագահի օգնական Յունուս Սոները:
Սեները նշված այցի մասին Ulusal Kanal-ի հետ զրույցում հայտնել է, որ «երկու կողմերն էլ կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել»:
Նույն հրապարակման մեջ պնդել են նաև, որ Դամասկոսում 2012-ից ի վեր փակ Թուրքիայի դեսպանատունը կվերաբացվի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



