Էրդողանին հավատարիմ անձանցից կազմված պատվիրակություն է մեկնել Սիրիա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ անձանցից կազմված պատվիրակություն է մեկնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, նման պնդում է առաջ քաշել թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցության մոտ կանգնած «Այդընլըք» թերթը: Նշենք, որ այս կուսակցության ղեկավարն է հակահայ գործունեությամբ հայտնի Դողու Փերինչեքը:
Համաձայն կայքի՝ Փերինչեքը պնդել է, որ Սիրիա մեկնած պատվիրակության կազմում, բացի Էրդողանի նշանակած անձանցից, եղել է «Վաթան» կուսակցության նախագահի օգնական Յունուս Սոները:
Սեները նշված այցի մասին Ulusal Kanal-ի հետ զրույցում հայտնել է, որ «երկու կողմերն էլ կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել»:
Նույն հրապարակման մեջ պնդել են նաև, որ Դամասկոսում 2012-ից ի վեր փակ Թուրքիայի դեսպանատունը կվերաբացվի:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



