Հալեպահայերի 2728 ընտանիք առաջին հումանիտար օգնությունն է ստացել Հայաստանից
ОБЩЕСТВОՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 7-ին ստորագրված հրամանագրի համաձայն Սիրիայի եղբայրական ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնությունը Հալեպ է հասել։
40 տ կշռող մարդասիրական օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Թարթուսի ու Դամասկոսի բնակչությանը, իսկ գերակշիռ մասը՝ Հալեպի բնակիչներին՝թե հայ, թե արաբ։
Սիրիայում հրատարակվող Գանձասար թերթը տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսի, ինչպես նաեւ տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ բնակիչներին բաժանել են հագուստ, սնունդ ու ծխախոտ։ Առաջին երեք օրերի ընթացքում մարդասիրական օգնություն է ստացել հալեպահայերի 2728 ընտանիքներ։ Օգնության բաժանումը շարունակվում է։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



