Հալեպահայերի 2728 ընտանիք առաջին հումանիտար օգնությունն է ստացել Հայաստանից
SOCIETYՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 7-ին ստորագրված հրամանագրի համաձայն Սիրիայի եղբայրական ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնությունը Հալեպ է հասել։
40 տ կշռող մարդասիրական օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Թարթուսի ու Դամասկոսի բնակչությանը, իսկ գերակշիռ մասը՝ Հալեպի բնակիչներին՝թե հայ, թե արաբ։
Սիրիայում հրատարակվող Գանձասար թերթը տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսի, ինչպես նաեւ տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ բնակիչներին բաժանել են հագուստ, սնունդ ու ծխախոտ։ Առաջին երեք օրերի ընթացքում մարդասիրական օգնություն է ստացել հալեպահայերի 2728 ընտանիքներ։ Օգնության բաժանումը շարունակվում է։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



