Հալեպահայերի 2728 ընտանիք առաջին հումանիտար օգնությունն է ստացել Հայաստանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 7-ին ստորագրված հրամանագրի համաձայն Սիրիայի եղբայրական ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնությունը Հալեպ է հասել։
40 տ կշռող մարդասիրական օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Թարթուսի ու Դամասկոսի բնակչությանը, իսկ գերակշիռ մասը՝ Հալեպի բնակիչներին՝թե հայ, թե արաբ։
Սիրիայում հրատարակվող Գանձասար թերթը տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսի, ինչպես նաեւ տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ բնակիչներին բաժանել են հագուստ, սնունդ ու ծխախոտ։ Առաջին երեք օրերի ընթացքում մարդասիրական օգնություն է ստացել հալեպահայերի 2728 ընտանիքներ։ Օգնության բաժանումը շարունակվում է։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



