Յուրգեն Կլոպը՝ «Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին
СПОРТԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղից հետո «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է հանդիպմանը:
«Մենք չցուցադրեցինք այն խաղը, որը կարող էինք: Լավ չէինք գործում մրցակցի դարպասի մոտ: Իսկ խաղավարտին մոտ արդեն բավականին անհաջող էինք գործում, այդ իսկ պատճառով մեկ միավորի հետ համակերպվում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Կլոպը:
Չնայած երկու թիմերի՝ հաշվի մեջ առաջ անցնելու ունեցած բազում հնարավորություններին, դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէր՝ թեպետ օրեր առաջ «սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



