Յուրգեն Կլոպը՝ «Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին
SPORTԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղից հետո «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է հանդիպմանը:
«Մենք չցուցադրեցինք այն խաղը, որը կարող էինք: Լավ չէինք գործում մրցակցի դարպասի մոտ: Իսկ խաղավարտին մոտ արդեն բավականին անհաջող էինք գործում, այդ իսկ պատճառով մեկ միավորի հետ համակերպվում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Կլոպը:
Չնայած երկու թիմերի՝ հաշվի մեջ առաջ անցնելու ունեցած բազում հնարավորություններին, դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէր՝ թեպետ օրեր առաջ «սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



