Յուրգեն Կլոպը՝ «Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին
ՍՊՈՐՏԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղից հետո «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է հանդիպմանը:
«Մենք չցուցադրեցինք այն խաղը, որը կարող էինք: Լավ չէինք գործում մրցակցի դարպասի մոտ: Իսկ խաղավարտին մոտ արդեն բավականին անհաջող էինք գործում, այդ իսկ պատճառով մեկ միավորի հետ համակերպվում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Կլոպը:
Չնայած երկու թիմերի՝ հաշվի մեջ առաջ անցնելու ունեցած բազում հնարավորություններին, դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէր՝ թեպետ օրեր առաջ «սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



