Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ ճարպից
LIFELife.panorama.am-ը գրում է.
Բոլորն էլ ցանկանում են ունենալ գեղեցիկ մարմին, բայց դրա համար անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածություն և ճիշտ սննդակարգ։ Այս 20 մթերքները կօգնեն ձեզ կազմել ճիշտ սննդակարգ նիհարելու համար։
Կաթնաշոռ, կեֆիր, յոգուրտ
Կալցիտրիոլ՝ հորմոն, որը օգնում է ազատվել ավելորդ ճարպից։ Այս հորմոնի մեծ քանակությունը պարունակվում է կաթնամթերքում։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի կաթնամթերքը ունենա ցածր յուղայնություն։ Կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, ինչը պարտադիր բաղադրիչ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշը։
Կոճապղպեղ
Եթերային յուղերը, որոնք պարունակվում են կոճապղպեղում լավացնում են մարսողությունը և նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը։
Կաղամբ
Սննդակարգի մեջ ներառեք ցանկացած տեսակի կաղամբ, դա շատ օգտակար է նիհարելու համար։ Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, ինչը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ ճարպը։ Կաղամբը պարունակվում է նաև ինդոլ-3-կարբին, որը կանանց մոտ լավացնում է էստրոգենների նյութափոխանակությունը։
Վարունգ
Քիչ կալորիաներ, շատ ջուր՝ վարունգի ամենաարժեքավոր հատկությունը։ Այն խոնավեցնում է օրգանիզմը ներսից և շատ օգտակար են նրանց համար, ովքեր ակտիվ մարզվում են։
Դարչին
Դարչինը իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, ինչը իր հերթին օրգանիզմից հանում է ճարպը։
Թուրինջ
Թուրինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և իր հատկությունների շնորհիվ իջեցնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը։
Կանաչ թեյ
Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, թարմեցնում այն և նպաստում է մարսողության լավացմանը։ Կանաչ թեյի մեջ պարունակվող թիամինը օգնում է այրել ոչ միայն մաշկի տակ կուտակված ճարպը, այլ նաև ներքին օրգանների վրա կուտակված ճարպը:
Ջուր
Ջուրը օգնում է սնվել ավելի քիչ և օրգանիզմից հանում է ավելորդ աղերը։ Որքան շատ ջուր եք օգտագործում, այնքան ավելի արագ կիջնի ձեր քաշը։
Մանանեխ
Սուր համ ունեցող համեմունքները նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը։ Միսն ու ձուկը ցանկալի է ուտել մանանեխով։
Նարինջ
Նարինջը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել, ինչը օգնում է արագ հագենալ։ Նարինջը լավագույն տարբերակն է սնվելուց առաջ ընդմիջելու համար։



