Գեղեցկության գաղտնիքներ Օդրի Հեփբերնի կողմից
LIFEԲոլոր ժամանակների ամենահմայիչ և տաղանդավոր դերասանուհիներից մեկը՝ Օդրի Հեփբերնը, իսկական նորաձևության թագուհի էր: Մինչև այսօր նրա հրաշալի կանացի կերպարը գրավում է միլիոնավոր մարդկանց: Դժվար կլինի հավատալ, բայց դերասանուհին իր կերպարը համարում էր սովորական:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք այդ հեքիաթային գեղեցկուհու գեղեցկության գաղտնիքները:
-
Շատ ջուր խմեք
Հեփբերնի բոլոր ընկերները և կոլեգաներն ասում են, որ Հեփբերնը միշտ խորհուրդ էր տալիս շատ ջուր խմել, որպեսզի լավ կազմված ունենալ: Երևի թե Օդրիի գեղեցկության գլխավոր գաղտնիքը սա էր՝ շատ ջուր խմել, և ուտել մրգեր և բանջարեղեն:
-
Հաճախակի մաքրեք ձեր օրգանիզմը
Ամեն ամիսը մեկ Օդրին մաքրում էր օրգանիզմը՝ մի ամբողջ օրը միայն միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և ջուր օգտագործելով: Օրգանիզմի նման մաքրումը օգնում էր դերասանուհուն վերականգնել իր բիոռիթմը հոգնեցուցիչ ճանապարհորդություններից:
-
Միշտ կարտոֆիլ օգտագործեք
Քանի որ դերասանուհին շոտլանդական ծագում ուներ, նա կարտոֆիլը համարում էր իր ամեն օրվա անբաժանելի մասը: -
Հաճախ դուրս եկեք մաքուր օդ շնչելու
Երբ Օդրիին հարցնում էին, թե որն է իմ ամենօրյա գեղեցկության գաղտնիքը, նա պատասխանել էր. «Քայլելը: Ես շատ եմ քայլում մաքուր օդում, թույլ եմ տալիս, որ օրգանիզմս շատ թթվածին կլանի: Դա այն ամենն է, որ ինձ պետք է:»
-
Գեղեցիկ կեցվածք ունեցեք
Հեփբերնը իր կարիերան սկսել է բալետով: Իսկ բալետի պարուհին պետք է պարապի ամեն օր թե՛ բեմում և թե՛ բեմից դուրս: Հենց այդ պատճառով պարը Օդրիի համար դարձավ երկրորդ բնություն և նա միշտ խորհուրդ էր տալիս ձիգ կեցվածք ունենալ և մեջքը միշտ ուղիղ պահել: -
Բնական դիմահարդարում օգտագործեք
Իր տեսքի համար Օդրին նախընտրում էր մինիմալիզմը և դասականությունը: -
Վայելի՛ր ամեն օրը
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
Օդրին շատ լավատեսական վերաբերմունք ուներ կյանքի հանդեպ և երբեմն նրան նմանեցնում էին միամիտ, փոքրիկ աղջկա: Նույնիսկ ինչ-որ նոր բաղադրատոմս գտնելը կամ կախազարդ գնելը նրան շատ էր երջանկացնում: Նա իսկապես գիտեր, թե ինչպես իր օրն ավելի պայծառ դարձնի:
Նույնիսկ իր կյանքի վերջին օրերին դերասանուհին ասում էր իր որդուն. «Երբ ես ապաքինվեմ, մենք Ավստրալիա կգնանք: Այնտեղ շատ գեղեցիկ է:»



