Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Վերջին մեկ տարում Թուրքիայում հարյուրավոր մարդկանց կյանք խլած 10 ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել

INTERNATIONAL NEWS

 Թուրքիայում 2015 թվականի հունիսի 7-ից մինչեւ 2016 թվականի հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում հարյուրավոր մարդկանց կյանք խլած 10 ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել: Հարձակումների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ չկատարվելու պատճառով հնարավոր չի եղել խուսափել մեծ թվով մարդկանց կորստից: Յուրաքանչյուր հարձակումից հետո իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են մանրամասներ հայտնել եւ տեսանյութեր հրապարակել, սակայն դա բոլորովի ն էլ չի խոչընդոտել պատկան մարմինների անփութության, անտարբերության եւ անբարեխղճության դրսեւորմանը:

Այս մասին  գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` նշելով, որ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հանգստության, վստահության եւ կայունության» մասին ամենօրյա հայտարարություններին, ցավալի ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շարունակվում են:

Թերթը թվարկել է 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչ այժմ Թուրքիան արյան դաշտի վերածած ահաբեկչական հարձակումները:

2015 թվականի օգոստոսի 10-ին ավտոմեքենան, որի մեջ ռումբ  էր տեղադրված, Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում պայթեցվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ. մեկ ոստիկան սպանվել, 10 մարդ վիրավորվել էին:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի դիմաց «հաշտության» հանրահավաքի ժամանակ երկու ռումբերի պայթելու հետեւանքով 95 հոգի սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:

2015 թվականի դեկտեմբերի 23-ին պայթյուն էր տեղի ունեցել Ստամբուլի Սաբիհա Գյուքչեն օդանավակայանում: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Հարձակման հետեւանքով սպանվել էր երկու երեխաների մայր հավաքարարը, մեկ մարդ էլ վիրավորվել էր:

Անկարայում ընթացիկ տարվա հինգ ամսում 3 ահաբեկչական գործողություն է կատարվել:

2016 թվականի փետրվարի 17-ին Անկարայի կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի, խորհրդարանի եւ ուժային կառույցների հրամանատարության շենքերի մոտ 5 զինվորական ավտոմեքենաներ անցնելու պահին ահաբեկչական հարձակման հետեւանքով սպանվել էր 28, վիրավորվել 61 մարդ:

2016 թվականի մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ թաղամասում ռումբով բեռնված ավտոմեքենայով իրականացված հարձակման ժամանակ սպանվել է 34, վիրավորվել 125 մարդ:

2016 թվականի մարտի 19-ին Ստամբուլի Իստիքլալ պողոտայում Բեյօղլուի կայմակամության շենքի առաջ մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել, 37-ն էլ ծանր վիրավորվել են:      

Հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր վայրում ռմբային հարձակման հետեւանքով 11 մարդ սպանվել, 36-ն էլ վիրավորվել են: 

2015 թվականի հունիսի 20-ին Ուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում մահապարտի ինքնասպանությամբ հարձակման ժամանակ սպանվել է 34 մարդ, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել: Այս երկու ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

Վերջին ահաբեկչական գործողությունը Թուրքիայում տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի շենքում: Երեք մահապարտներ գիշերվա ժամը 02:55-ին իրար ետեւեից պայթեցրել են իրենց: Վերջին տվյալներով 36 մարդ սպանվել, 147 մարդ վիրավորվել են:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ահաբեկչությունն իրագործել են ԻՊ-ի մարտիկները:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California