Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերջին մեկ տարում Թուրքիայում հարյուրավոր մարդկանց կյանք խլած 10 ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայում 2015 թվականի հունիսի 7-ից մինչեւ 2016 թվականի հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում հարյուրավոր մարդկանց կյանք խլած 10 ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել: Հարձակումների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ չկատարվելու պատճառով հնարավոր չի եղել խուսափել մեծ թվով մարդկանց կորստից: Յուրաքանչյուր հարձակումից հետո իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են մանրամասներ հայտնել եւ տեսանյութեր հրապարակել, սակայն դա բոլորովի ն էլ չի խոչընդոտել պատկան մարմինների անփութության, անտարբերության եւ անբարեխղճության դրսեւորմանը:

Այս մասին  գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` նշելով, որ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հանգստության, վստահության եւ կայունության» մասին ամենօրյա հայտարարություններին, ցավալի ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շարունակվում են:

Թերթը թվարկել է 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչ այժմ Թուրքիան արյան դաշտի վերածած ահաբեկչական հարձակումները:

2015 թվականի օգոստոսի 10-ին ավտոմեքենան, որի մեջ ռումբ  էր տեղադրված, Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում պայթեցվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ. մեկ ոստիկան սպանվել, 10 մարդ վիրավորվել էին:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի դիմաց «հաշտության» հանրահավաքի ժամանակ երկու ռումբերի պայթելու հետեւանքով 95 հոգի սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:

2015 թվականի դեկտեմբերի 23-ին պայթյուն էր տեղի ունեցել Ստամբուլի Սաբիհա Գյուքչեն օդանավակայանում: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Հարձակման հետեւանքով սպանվել էր երկու երեխաների մայր հավաքարարը, մեկ մարդ էլ վիրավորվել էր:

Անկարայում ընթացիկ տարվա հինգ ամսում 3 ահաբեկչական գործողություն է կատարվել:

2016 թվականի փետրվարի 17-ին Անկարայի կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի, խորհրդարանի եւ ուժային կառույցների հրամանատարության շենքերի մոտ 5 զինվորական ավտոմեքենաներ անցնելու պահին ահաբեկչական հարձակման հետեւանքով սպանվել էր 28, վիրավորվել 61 մարդ:

2016 թվականի մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ թաղամասում ռումբով բեռնված ավտոմեքենայով իրականացված հարձակման ժամանակ սպանվել է 34, վիրավորվել 125 մարդ:

2016 թվականի մարտի 19-ին Ստամբուլի Իստիքլալ պողոտայում Բեյօղլուի կայմակամության շենքի առաջ մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել, 37-ն էլ ծանր վիրավորվել են:      

Հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր վայրում ռմբային հարձակման հետեւանքով 11 մարդ սպանվել, 36-ն էլ վիրավորվել են: 

2015 թվականի հունիսի 20-ին Ուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում մահապարտի ինքնասպանությամբ հարձակման ժամանակ սպանվել է 34 մարդ, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել: Այս երկու ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

Վերջին ահաբեկչական գործողությունը Թուրքիայում տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի շենքում: Երեք մահապարտներ գիշերվա ժամը 02:55-ին իրար ետեւեից պայթեցրել են իրենց: Վերջին տվյալներով 36 մարդ սպանվել, 147 մարդ վիրավորվել են:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ահաբեկչությունն իրագործել են ԻՊ-ի մարտիկները:

Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով