Քիթդ փա՞կ է. 2 րոպեում բացիր այն այս հնարքների միջոցով
PHOTOԱշունն ու ձմեռը փռշտալու ժամանակն է։ Առավել հաճախ տարվա հենց այս եղանակին են մարդիկ սկսում մրսել ու տառապել փակ քթից։
Մրսածության պատճառով ստիպված ես լինում շնչել բերանով, սակայն ամենադժվարն այս վիճակում քնելն է։ Ստորև մի քանի հնարքներ ենք առաջարկում՝ փակ քիթը բացելու ու հանգիստ շնչելու համար։
1 Լեզու ու կետային մերսում
Լեզվի ծայրով մի քանի վայրկյան սեղմեք բերանի վերևի հատվածը, այնուհետև կրկին թուլացրեք ու բաց թողեք լեզուն։ Վարժությունը կրկնեք մի քանի անգամ։

Միաժամանակ միջնամատի ու ցուցամատի օգնությամբ սեղմեք ճակատի՝ հոնքերի միջև հատվածը։ Կրկնեք մի քանի անգամ։

Չափազանց կարևոր է, որ այս երկու վարժությունները կատարվեն միաժամանակ 25 վայրկյանից ոչ պակաս։

2 Շնչառության պահում
Խորը շունչ քաշել։ Գլուխը փոքր-ինչ հետ տանել ու մատներով փակել քիթը։ Որոշ ժամանակ պահեք շնչառությունը։

Ահա և տեսանյութն՝ ավելի մանրակրկիտ ցուցումներով
Փորձիր կանոնավոր կրկնել այս վարժությունը մրսածության ժամանակ, ու շնչելն ավելի կհեշտանա։ Մի՛ մոռացիր սրա մասին պատմել նաև ընկերներիդ։g
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



