Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Հայկ Խանումյանի նկատմամբ կատարված բռնությունը վնասում է Ղարաբաղի միջազգային հեղինակությանը

SOCIETY

«Իրազեկ քաղաքացիների միավորման» մասնագետ Աննա Փամբուխչյանը ԼՂՀ միջազգային հեղինակության ու հակամարտության կարգավորման վերաբերյալ հոդված է հրապարակել:

«Հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ բռնության կիրառման փաստը հերթական անգամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության մակարդակի մասին կասկածների տեղիք տվեց: Մասնավորապես, զարմանալի է թվում այն հանգամանքը, որ ոստիկանությունն ի սկզբանե հրաժարվում էր քրեական գործ հարուցել ու հայտարարում էր, թե նման բան չի եղել»,- գրում է Աննա Փամբուխչյանը:

Վերջինս հայտնում է, որ ԼՂՀ ժողովրդավարության մասին միջազգային հետազոտություններ գոյություն չունեն, քանի որ միջազգային ճանաչում չստացած պետություններում նմանօրինակ հետազոտություններ չեն իրականացվում, ուստի եթե ՀՀ կամ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի մասին կոնկրետ տվյալներ ու վերլուծություններ կան, ապա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նմանօրինակ տվյալներ չկան: «Հետեւաբար, ԼՂՀ ժողովրդավարության մասին հետեւություններ միջազգային հանրությունը կարող է անել միայն երկրորդական աղբյուրների (օրինակ՝ հայաստանցի հետազոտողների) ներկայացրած տվյալների հիման վրա եւ անցած ամռանը Բերձորում Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհներին ԼՂՀ ուժայինների կողմից բռնի ուժով հետ ճանապարհելու, ինչպես նաեւ Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնության դեպքը կոծկելու փորձով: Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ընթացքում Հայաստանի սակավաթիվ խաղաքարտերից մեկը Ադրբեջանի համեմատ ՀՀ եւ ԼՂՀ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ լինելն է, ապա Հայկ Խանումյանի, ինչպես նաեւ անցյալ տարի Բերձորի դեպքի նման իրադարձությունները միանշանակ վնասում են հենց հայկական կողմին: Վնասում են երեք հիմնական պատճառով»,- նշում է նա:

Պատճառներից առաջինն այն է, որ հայկական կողմը բազմիցս, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին լսարանի առջեւ շեշտում է իր առավել ժողովրդավար լինելը: Եւ նմանօրինակ դիրքորոշումն ունի հստակ պատճառներ: «Արեւմտյան առաջատար կառույցներն ու պետությունները, ինչպես, օրինակ՝ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն հակամարտությունների լուծման հստակ մոդել ունեն: Ըստ այդ մոդելի՝ կոնֆլիկտների լավագույն կարգավորումը հակամարտող կողմերի ժողովրդավարական պետություն դառնալն է: Ենթադրվում է, որ ժողովրդավար երկրները չեն պատերազմում միմյանց դեմ: Փաստորեն, հնարավորինս ժողովրդավար եւ օրինակելի պետություններ դառնալը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կապահովեր երկու հիմնական դաշնակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկում, այն է՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան»,- պարզաբանում է հոդվածագիրը:

Երկրորդ պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հեռանկարը: Այստեղ ամենակարեւորը ձեւավորված ժողովրդավարական կառույցներ ունենալն է:

Երրորդ պատճառն էլ կոնֆլիկտի միջազգային ընկալումն է: «Հայկական կողմը միշտ փորձում է մատնացույց անել այն, որ Արցախը շատ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ է, քան Ադրբեջանը եւ այդ հիմքով եւս պնդում, որ չի կարելի առավել ժողովրդավար տարածքում ապրող մարդկանց «տեղափոխել» ապաքաղաքակրթական բռնապետություն: Որպես օրինակներ բերվում են Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, խոսքի եւ հավաքների ազատության բացակայությունը ու ռազմական հանցագործությունները: Եվ եթե չլինեին Բերձորի ու Հայկ Խանումյանի բռնությունները, ապա հայկական կողմի պնդումները կլինեին ծանրակշիռ ու միարժեք ճիշտ: Սակայն խոսքի ու հավաքների դեմ ուղղված այս բռնությունների լույսի ներքո միակ ծանրակշիռ եւ ակներեւ քաղաքակրթական տարբերությունը ռազմական հանցագործություններն են (հայկական կողմի զինվորները ո´չ գլուխ են կտրում, ո´չ էլ ականջ)», - նշում է Աննա Փամբուխչյանը:

Ըստ նրա՝ ընդդիմադիր պատգամավորների հանդեպ բռնությունը, խոսքի եւ խաղաղ քաղաքական արշավների դեմ զինված եւ բռնություն կիրառելու պատրաստ ոստիկանություն հանելը միանշանակ վնասում են հենց Լեռնային Ղարաբաղի շահերին՝ թուլացնելով հայկական կողմի բանակցային ուժը, վնասելով ՀՀ-ԼՂՀ զույգի միջազգային հեղինակությանը ու վտանգելով հակամարտության հայանպաստ կարգավորման հեռանկարին:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California