Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկ Խանումյանի նկատմամբ կատարված բռնությունը վնասում է Ղարաբաղի միջազգային հեղինակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» մասնագետ Աննա Փամբուխչյանը ԼՂՀ միջազգային հեղինակության ու հակամարտության կարգավորման վերաբերյալ հոդված է հրապարակել:

«Հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ բռնության կիրառման փաստը հերթական անգամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության մակարդակի մասին կասկածների տեղիք տվեց: Մասնավորապես, զարմանալի է թվում այն հանգամանքը, որ ոստիկանությունն ի սկզբանե հրաժարվում էր քրեական գործ հարուցել ու հայտարարում էր, թե նման բան չի եղել»,- գրում է Աննա Փամբուխչյանը:

Վերջինս հայտնում է, որ ԼՂՀ ժողովրդավարության մասին միջազգային հետազոտություններ գոյություն չունեն, քանի որ միջազգային ճանաչում չստացած պետություններում նմանօրինակ հետազոտություններ չեն իրականացվում, ուստի եթե ՀՀ կամ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի մասին կոնկրետ տվյալներ ու վերլուծություններ կան, ապա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նմանօրինակ տվյալներ չկան: «Հետեւաբար, ԼՂՀ ժողովրդավարության մասին հետեւություններ միջազգային հանրությունը կարող է անել միայն երկրորդական աղբյուրների (օրինակ՝ հայաստանցի հետազոտողների) ներկայացրած տվյալների հիման վրա եւ անցած ամռանը Բերձորում Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհներին ԼՂՀ ուժայինների կողմից բռնի ուժով հետ ճանապարհելու, ինչպես նաեւ Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնության դեպքը կոծկելու փորձով: Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ընթացքում Հայաստանի սակավաթիվ խաղաքարտերից մեկը Ադրբեջանի համեմատ ՀՀ եւ ԼՂՀ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ լինելն է, ապա Հայկ Խանումյանի, ինչպես նաեւ անցյալ տարի Բերձորի դեպքի նման իրադարձությունները միանշանակ վնասում են հենց հայկական կողմին: Վնասում են երեք հիմնական պատճառով»,- նշում է նա:

Պատճառներից առաջինն այն է, որ հայկական կողմը բազմիցս, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին լսարանի առջեւ շեշտում է իր առավել ժողովրդավար լինելը: Եւ նմանօրինակ դիրքորոշումն ունի հստակ պատճառներ: «Արեւմտյան առաջատար կառույցներն ու պետությունները, ինչպես, օրինակ՝ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն հակամարտությունների լուծման հստակ մոդել ունեն: Ըստ այդ մոդելի՝ կոնֆլիկտների լավագույն կարգավորումը հակամարտող կողմերի ժողովրդավարական պետություն դառնալն է: Ենթադրվում է, որ ժողովրդավար երկրները չեն պատերազմում միմյանց դեմ: Փաստորեն, հնարավորինս ժողովրդավար եւ օրինակելի պետություններ դառնալը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կապահովեր երկու հիմնական դաշնակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկում, այն է՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան»,- պարզաբանում է հոդվածագիրը:

Երկրորդ պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հեռանկարը: Այստեղ ամենակարեւորը ձեւավորված ժողովրդավարական կառույցներ ունենալն է:

Երրորդ պատճառն էլ կոնֆլիկտի միջազգային ընկալումն է: «Հայկական կողմը միշտ փորձում է մատնացույց անել այն, որ Արցախը շատ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ է, քան Ադրբեջանը եւ այդ հիմքով եւս պնդում, որ չի կարելի առավել ժողովրդավար տարածքում ապրող մարդկանց «տեղափոխել» ապաքաղաքակրթական բռնապետություն: Որպես օրինակներ բերվում են Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, խոսքի եւ հավաքների ազատության բացակայությունը ու ռազմական հանցագործությունները: Եվ եթե չլինեին Բերձորի ու Հայկ Խանումյանի բռնությունները, ապա հայկական կողմի պնդումները կլինեին ծանրակշիռ ու միարժեք ճիշտ: Սակայն խոսքի ու հավաքների դեմ ուղղված այս բռնությունների լույսի ներքո միակ ծանրակշիռ եւ ակներեւ քաղաքակրթական տարբերությունը ռազմական հանցագործություններն են (հայկական կողմի զինվորները ո´չ գլուխ են կտրում, ո´չ էլ ականջ)», - նշում է Աննա Փամբուխչյանը:

Ըստ նրա՝ ընդդիմադիր պատգամավորների հանդեպ բռնությունը, խոսքի եւ խաղաղ քաղաքական արշավների դեմ զինված եւ բռնություն կիրառելու պատրաստ ոստիկանություն հանելը միանշանակ վնասում են հենց Լեռնային Ղարաբաղի շահերին՝ թուլացնելով հայկական կողմի բանակցային ուժը, վնասելով ՀՀ-ԼՂՀ զույգի միջազգային հեղինակությանը ու վտանգելով հակամարտության հայանպաստ կարգավորման հեռանկարին:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը»