Ինչպես ունենալ հարթ որովայն ընդամենը 5 օրում․ արդյունքները երաշխավորվում են
LIFEԲրիտանացի ֆիթնեսի փորձառու մարզիչներ Ամանդա Արսելն ու Նիկկի Վատերմենը մշակել են կատարյալ ծրագիր, թե ինչպես կարելի է ընդամենը 5 օրում ձեռք բերել հարթ որովայն։ Ծրագրի հիմքում ընկած են մի քանի առօրյա խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում արդյունքները երաշխավորված են։
Եթե Ձեզ զգում եք ծանր ու փքված և անհանգստանում եք, թե ինչպես է հագուստը երևում Ձեզ վրա, ապա լավագույն ժամանակն է նվիրվել և հետևել այս առողջ սովորություններին։
1․ Մարմնի դիրքն ու ծամելը
Ճաշելու ժամանակ կարևոր է նստել ուղիղ և ուտել դանդաղ՝ հնարավորինս երկար ծամելով։ Որքան երկար եք ծամում, այնքան քիչ եք ուտում։
2․Խուսափեք հյութերից և խմիչքներից
Քաղցր մրգային հյութերը պարունակում են շատ կալորիաներ և հանգեցնում են ստամոսքի փքվածության։ Սովորեք ծարավը հագեցնել միայն ջրով։
3․Տեղյա՞կ եղեք կայուն օսլայի մասին
Որպես կանոն օսլան հեշտ է մարսվում, սակայն կա այնպիսի օսլա, որը դիմացկուն է և չի կլանվում և առանց մարսվելու հայտնվում է աղիքներում՝ առաջացնելով փքվածություն աղիքներում։ Այս օսլան հայտնաբերվել է լոբազգիներում, բրնձում, կարտոֆիլում և սնկերում։
4․Խուսափեք փորափքանք առաջացնող բանջարեղենից
Լոբազգիները, կաղամբը, սոխն այն մթերքներից են, որոնք առաջացնում են փքվածություն ստամոքսում։ Այն օրերին, երբ ցանկանում եք գեղեցիկ տեսք ունենալ, հատկապես ինչ-որ միջոցառումից առաջ, խուսափեք այս մթերքներից։
5․Խմեք պրոբիոտիկներ
Մածունի մեջ առկա օգտակար բակտերիաներն օգնում են մարսողությանը և նվազեցնում են աղիքներում հավաքված օդը։ Ապացուցված է, որ պրոբիոտիկները նվազեցնում են ստամոսքի փքվածությունը։
6․Նվազեցրեք աղը
Փորձագետները պնդում են, որ աղի սահմանափակումը կարող է նշանակալիորեն նվազեցնել փքվածությունը, քանի որ աղը կապվում է ջրի հետ և առաջացնում փքվածություն։
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



