Yerevan, 07.October.2026,
00
:
00
BREAKING


Կաթվածի (ինսուլտ) 6 հիմնական ախտանշաններ

LIFE

Ինսուլտը հանդիսանում է տարիքային հիվանդություն: Որքան մարդ մեծ է, այնքան ավելի մեծ է ուղեղում արյունազեղման առաջացման հանավականությունը: Սակայն պատահում են դեպքեր, երբ ինսուլտը մարդուն ախտահարում է երիտասարդ տարիքում՝ 30-ից 35 տարեկանում կամ ավելի շուտ:

Երկար ժամանակ բժիշկները չէին կարողանում հասկանալ թե ինչն է «երիտասարդ ինսուլտի» առաջացման պատճառը, սակայն Գյոթեբորգի համալսարանում գործող   քիմիայի և մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասնագետները կարողացել են պարզել, որ բոլոր մարդիկ ունեն գեն, որն էլ և պատասխանատու է ինսուլտի զարգացման համար:

Այն ոչ պաշտոնական այդպես էլ կոչել են` «ինսուլտի գեն», իսկ պաշտոնական անվանումը ՝ FoxF2-ն է:

Այսպիսով, այդ գենը առկա է մեզանից յուրաքանչյուրի մոտ, սակայն որոշ մարդկանց մոտ նրա աշխատանքը խանգարվում է  ու բարձրանում է արյունազեղման վտանգը:

Գյոթեբորգի համալսարանի մասնագետները կարողացել են այդ ամենը պարզել, հետազոտելով ավելի քան 150000 մարդկան գենետիկական տվյալները: Ավելի վաղ նման հետազոտություններ իրականացվել են մկների վրա:

Պարզվել է, որ FoxF2-ը առկա է նաև  բոլոր կաթնասունների մոտ և հենց նա է ապահովում եզակի արյունաուղեղային պատնեշը: Նշված պատնեշը նյարդային հյուսվածքները պաշտպանում է արյան միկրոօրգանիզմներից, տոքսիններից, իմունային համակարգի բջջային ու հումորալ գործոններից և այլն:

Այսինքն կարող ենք ասել, որ  դա յուրովի զտիչ է, որից շատ բան է կախված:
Իսկ այս գենի մուտացիայի դեպքում կարող է առաջանալ փոքր անոթների հիվանդություն  ու ինսուլտ:

Վատ նորություն. ինսուլտը սպառնում է յուրաքանչյուր մարդու

• Հետազոտության ղեկավարները նշում են, որ յուրաքանչյուր մարդ  վաղ թե ուշ ինսուլտ է ստանալու:

• Ամեն մարդը, ով բավականին երկար է ապրում և իսուլտ չի ստանում, բացատրվում է միայն մեկ հանգամանքով, որ նշված մարդը մահացել  է FoxF2 գենի մուտացիայի սկսվելուց առաջ: Մասնագետները նշում են, որ դա շատ նման է քաղցկեղածին բջիջներին, որոնք առկա են բոլորի մոտ, սակայն  դրանք քնած են լինում մինչ որոշակի ժամանակահատված: Բացի այդ, մասնգետները ընդգծել են, որ իրենց հետազոտության արժեքավոր լինելը պայմանավորված է նրանով, որ այժմ արդեն հնարավոր է  բացատրել  այն փաստը, թե ինչու են ոմանք ավելի երիտասարդ տարիքում դառնում ինսուլտի զոհ: Դա պայմանավորված է լինում նրանով, որ գենը սկսում է սխալ աշխատել:
Լավ նորություն. ինսուլտը հնարավոր է կանխարգելել

Գիտնականները նշում են, որ  եթե հնարավոր լինի իմանալ  ինսուլտի նկատմամբ  մարդու գենետիկական հակվածությունն ու  առանձին մարդու դեպքում FoxF2-ի աշխատանքը կառավարելու հնարավորություն ունենալ, ապա այդ դեպքում հնարավոր կլինի պարզել, թե որքանով է նշված մարդու մոտ բարձր այդ ռիսկը:

Բացի այդ, հետազոտության հեղինակների խոսքերով, նոր հայտնագործությունը հնարավորություն է տալիս  նվազեցնել ռիսկային գոտում հայտնված հիվանդների մոտ արյան ճնշումը:
Զուգահեռ գիտնականները կաշխատեն  այն ուղղությամբ, որ ստեղծեն ուղեղի անոթներն ամրացնող դեղամիջոց:

Իսկ մարդը, իմանալով  ինսուլտի նկատմաբ իր հակվածության մասին, կսկսի ավելի շատ հիմնավորվել նրա վրա, որ փոխի իր կենսակերպն ու սկսի զբաղվել սպորտով ու թողնի ծխելը:

Մի քանի կարևոր թվեր.

Ընդհանուր առմաբ գիտնականները կարծում են, որ ինսուլտի զարգացման ռիսկը 40%-ով կախված է հենց բացահայտված գենից, իսկ 60%-ով կենսակերպից ու շրջակա միջավայրից:

Բացի FoxF2 գենի մուտացիայից, ինսուլտը կարող է զարգանալ նաև գանգուղեղային վնասվածքի, շաքարային դիաբետի, պոկված թրոմբի, ճարպակալման, ծխելու և ալկոհոլի չարաշահման հետևանքով: Արյան բարձր ճնշումն ու սթրեսը ևս հանդիսանում են գործոններ, որոնք բարձրացնում են ինսուլտի զարգացման ռիսկը:

Այսպիսով ինսուլտի 6 հիմնական ախտանշաներն են.

1. Զգայունթյան կամ թուլության հանկարծակի զգացողություն, հատակապես մարմնի մի կողմում:

2. Խոսքի խեղաթյուրում ու դիմողի խոսքի իմաստը հասկանալու դժվարություններ:

3. 1 կամ 2 աչքերի տեսողության արագ խանգարում, աչքերում պատկերների երկակիության  առաջացման զգացողություն:

4. Քայլվածք փոփոխություն  կամ հավասարակշռվածության կորուստ:

5. Հանկարծակի գլխապտույտ:

6. Առանց որևէ ակնհայտ պատճառի ծանր գլխացավերի առաջացում:

Աղբյուրը՝ gogetnews.inf

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration