Ինչու են ուռչում ոտքերն ու ձեռքերը եւ ինչպես պայքարել դրա դեմ
LIFEՈտքերի ու ձեռքերի այտուցի հետ ավելի հաճախ բախվում են կանայք, դրա առաջացման պատճառները տարբեր են՝ երկար գերլարումը, երկար ոտքի վրա կանգնելը, երակների հետ խնդիրները, սրտի արատներն ու խնդիրները, երիկամների խնդիրները, հորմոնալ խախտումները եւ այլն։
Այս վիճակը երկար շարունակվելու դեպքում հետեւանքները կարող են վտանգավոր լինել։ Ահա թե ինչ է պետք անել ոտքերի ու ձեռքերի այտուցների դեպքում։ Նախ, հենց այտուցներ եք նկատում, գնացեք բժշկի։ Եթե երկար ձգձգեք, բուժումն ավելի բարդ կարող է լինել։ Իսկ տնային պայմաններում կօգնեն հետեւյալ միջոցները։
1, Ծովի աղով լոգանքներ։ 1 ճաշի գդալ ծովի աղն ու 1 ճաշի գդալ սոդան լցրեք 3 լիտր տաք ջրի մեջ ու ոտքերը 20 րոպեով իջեցրեք ջուրը։
2, Կոնտրաստային ցնցուղ։ 10 րոպեի ընթացքում ոտքերը մեկ տաք, մեկ սառը ջրով ցողեք։
3, Խոտաբույսերով սառույց։ Խոտաբույսերով թուրմ պատրաստեք, դրեք սառույցի ափսեի մեջ ու դրեք սառցարանը։ Ապա երեկոյան սառույցի կտորներով մերսեք ոտքերը։
4, Ոտքերի մարզանք։ Պառկեք բազմոցին, ոտքերը դրեք պատին, ապա 3-5 րոպեի ընթացքում հեծանիվ քշելու շարժումներ արեք։
Պատրաստեց Past.am-ը:



