10 նշան, որ քիչ եք ջուր խմում
LIFEԲժիշկները անընդհատ պնդում են՝ մարդուն անհրաժեշտ օրական գոնե 2 լիտր ջուր խմել։ Ջուրը անչափ կարեւոր է մարդու օրգանիզմի համար, այն հնարավոր չէ այլ հեղուկներով փոխարինել։ Օրգանիզմում ջրի պակասի պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Հաճախ թվում է՝ այս կամ այն օրգանը վնասված է, այնինչ իրականում օրգանիզմը պարզապես ջրի կարիք ունի։ Ահա այն նշանները, որոնք ցույց են տալիս, որ օրգանիզմը ջրի կարիք ունի։
1, Չորություն բերանում
Սա ամենաառաջին նշանն է, որ օրգանիզմին ջուր է պետք։
2, Չոր մաշկ
Ջրի պակասից օրգանիզմում մաշկը չորանում է։
3, Երբեմն խիստ ծարավի զգացում
Երբ խիստ ծարավի զգացում ես ունենում, չես կարողանում հագենալ, ուրեմն օրգանիզմը խիստ ջրազրկված է։
4, Աչքերում չորություն։ Աչքերում չորությունը, թեթեւ քորն ու կարմրությունը նույնպես ջրազրկման մասին են խոսում։
5, Մեզի ծավալի նվազումն ու գույնի մգացումը
Սա նույնպես ջրազրկման արդյունք է։
6, Հաճախականացված սրտխփոց
Երբ արյունը ջուր չի ստանում, այն դանդաղ է շրջանառվում, եւ սիրտը սկսում է արագ աշխատել։
7, Ցավ հոդերում
Հաճախ մարդիկ հոդացավեր են զգում, սակայն խնդիրը ջրազրկման մեջ է։
8, Մկանային զանգվածի կորուսը
Մկանները քչանում են, ճարպը՝ շատանում։ Սա նույնպես ջրազրկման արդյունք է։
9, Քնկոտություն եւ անընդհատ հոգնածության զգացում
Սա նույնպես նշանակում է, որ օրգանիզմը ջրի կարիք ունի։
10, Մարսողական համակարգի խնդիրներ
Երբ քիչ ենք ջուր խմում, ստամոքսի լորձաթաղանթը քչանում է, եւ մարսողական խնդիրներ են առաջանում։
Պատրաստեց Past.am-ը:



