Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հայրենիքի ապագան երիտասարդությունն է. Սերժ Սարգսյան

SOCIETY

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում մրցանակներ շնորհվեցին 9 անվանակարգերում: Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվել են նաև հատուկ մրցանակներ: Հատուկ մրցանակները հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր խոսքում ընդգծեց, որ «Հայկյան» մրցանակաբաշխության ստեղծումն ուներ մեկ նպատակ` ստեղծել մրցակցային դաշտ  երիտասարդական ծրագրերի համար, նոր գաղափարների, նոր դեմքերի առանձնացնելու համար: «Եվ այսօր մենք դարձել ենք 15 տարեկան: Ես շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ովքեր արժանացել են մրցանակների 15 տարիների ընթացքում: Դրանք հասարակական կազմակերպություններ, ուսանողական կառույցներ են, որոնք  իրենց աշխատանքով փորձել են առանձնանալ, փորձ ել են կարևորել այն ծրագրերը, որոնք իրենք իրականացնում են: Գաղտնիք չէ, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծումը մեր երկրի նախագահի այն քաղաքականության արդյունքն է, որն ուղղված է մեր երիտասարդությանը: Ես մեր երիտասարդության և ուսանողության անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն Նախագահ: Չգիտես ինչու, վերջերս մենք դժվարանում ենք շնորհակալություն ասել, երախտագետ լինել, գնահատել լավը` մտահոգվելով, որ իրականության մեջ, գուցե, այլ կերպ մեկնաբանվի այդ շնորհակալությունը: Եվ այդ կոմպլեքսները տարիներ շարունակ հասցրել են նրան, որ մենք մեծ դժվարությամբ ենք բարձրաձայնում մեր ձեռքբերումների մասին: Մենք դրական ու լավ մտածողության տարածման կարիք ունենք, մանավանդ, այն գործերը, որոնց համար պետք է շնորհակալ լինենք շատ են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ավագյանը` հավելելով, որ Հայաստանում երիտասարդության համար այսօր շատ բան է արվում` «Լույս» հիմնադրամի շնորհիվ հարյուրավոր հայ երիտասարդներ կրթություն են ստանում աշխարհի առաջատար բուհերում, բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ օգտվում են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրից:

Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ միշտ հաճույքով է մասնակցում «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որովհետև գտնվել մի միջավայրում, որտեղ գովաբանվում և գնահատվում է կարևոր նախաձեռնությունը: «Իրոք, ես որևէ առնչություն չունեմ մրցանակների շնորհման հետ: Չգիտես ինչու` բոլոր մրցանակակիրները շնորհակալություն են հայտնում ինձ: Շնորհակալություն հայտնեք ձեր հասակակիցներին: Սա այս մրցանակաբաշխության առավելություններից մեկն է, որովհետև նախաձեռնությունը երիտասարդինն է, գնահատողն էլ երիտասարդն է: Այսինքն, ավագները իրենց կամքը չեն պարտադրում, չեն ասում` այս մեկը վատ է, այս մեկը` լավ: Երիտասարդներն են ասում` այս մեկը լավն է, այս մյուսն այնքան էլ լավը չէ: Ծեծված խոսքեր են, սակայն միշտ անհրաժեշտություն կա դա կրկնելու, որ երկրի, հայրենիքի ապագան երիտասարդությունն է»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են շնորհվել հետևյալ անվանակարգերում. Լավագույն երիտասադական ՀԿ Երևան քաղաքում, լավագույն երիտասարդական ՀԿ մարզում, Ինքնատիպ երիտասարդական նախագիծ, ուսանողական խորհրդի լավագույն նախագահ, լավագույն միջբուհական ծրագիր լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ, լավագույն միջազգային կառույց, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future