Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայրենիքի ապագան երիտասարդությունն է. Սերժ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում մրցանակներ շնորհվեցին 9 անվանակարգերում: Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվել են նաև հատուկ մրցանակներ: Հատուկ մրցանակները հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր խոսքում ընդգծեց, որ «Հայկյան» մրցանակաբաշխության ստեղծումն ուներ մեկ նպատակ` ստեղծել մրցակցային դաշտ  երիտասարդական ծրագրերի համար, նոր գաղափարների, նոր դեմքերի առանձնացնելու համար: «Եվ այսօր մենք դարձել ենք 15 տարեկան: Ես շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ովքեր արժանացել են մրցանակների 15 տարիների ընթացքում: Դրանք հասարակական կազմակերպություններ, ուսանողական կառույցներ են, որոնք  իրենց աշխատանքով փորձել են առանձնանալ, փորձ ել են կարևորել այն ծրագրերը, որոնք իրենք իրականացնում են: Գաղտնիք չէ, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծումը մեր երկրի նախագահի այն քաղաքականության արդյունքն է, որն ուղղված է մեր երիտասարդությանը: Ես մեր երիտասարդության և ուսանողության անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն Նախագահ: Չգիտես ինչու, վերջերս մենք դժվարանում ենք շնորհակալություն ասել, երախտագետ լինել, գնահատել լավը` մտահոգվելով, որ իրականության մեջ, գուցե, այլ կերպ մեկնաբանվի այդ շնորհակալությունը: Եվ այդ կոմպլեքսները տարիներ շարունակ հասցրել են նրան, որ մենք մեծ դժվարությամբ ենք բարձրաձայնում մեր ձեռքբերումների մասին: Մենք դրական ու լավ մտածողության տարածման կարիք ունենք, մանավանդ, այն գործերը, որոնց համար պետք է շնորհակալ լինենք շատ են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ավագյանը` հավելելով, որ Հայաստանում երիտասարդության համար այսօր շատ բան է արվում` «Լույս» հիմնադրամի շնորհիվ հարյուրավոր հայ երիտասարդներ կրթություն են ստանում աշխարհի առաջատար բուհերում, բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ օգտվում են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրից:

Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ միշտ հաճույքով է մասնակցում «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որովհետև գտնվել մի միջավայրում, որտեղ գովաբանվում և գնահատվում է կարևոր նախաձեռնությունը: «Իրոք, ես որևէ առնչություն չունեմ մրցանակների շնորհման հետ: Չգիտես ինչու` բոլոր մրցանակակիրները շնորհակալություն են հայտնում ինձ: Շնորհակալություն հայտնեք ձեր հասակակիցներին: Սա այս մրցանակաբաշխության առավելություններից մեկն է, որովհետև նախաձեռնությունը երիտասարդինն է, գնահատողն էլ երիտասարդն է: Այսինքն, ավագները իրենց կամքը չեն պարտադրում, չեն ասում` այս մեկը վատ է, այս մեկը` լավ: Երիտասարդներն են ասում` այս մեկը լավն է, այս մյուսն այնքան էլ լավը չէ: Ծեծված խոսքեր են, սակայն միշտ անհրաժեշտություն կա դա կրկնելու, որ երկրի, հայրենիքի ապագան երիտասարդությունն է»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են շնորհվել հետևյալ անվանակարգերում. Լավագույն երիտասադական ՀԿ Երևան քաղաքում, լավագույն երիտասարդական ՀԿ մարզում, Ինքնատիպ երիտասարդական նախագիծ, ուսանողական խորհրդի լավագույն նախագահ, լավագույն միջբուհական ծրագիր լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ, լավագույն միջազգային կառույց, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին:

Թրամփն անդրադարձել է Իրանի հետ համաձայնեցված պայմաններին Քամի Սասաֆռայի ճյուղերում. երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու Կիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու Զգուշացում՝ Հիդրոմետից. առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանՆախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրինԿիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է նաև Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է ռուսաստանցիներին Թաիլանդում ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու վտանգի մասին Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ Ջրհեղեղի հերթը Կողբ գյուղինն է. ուժգին ամպրոպ ու անձրև է տեղումԱդրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ 16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերիցԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS Ձերբակալել են ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանին Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա ՍողոմոնյանԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էրԲոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համարՄթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվելԵրբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»