Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Նուբար Աֆեյանի մասնակցությամբ քննարկվեց Հայաստանում ստեղծված «հոգևոր-հոգեբանական» վերականգնման նոր մոտեցումը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» (Armenian Spiritual Revival Foundation) հոկտեմբերի 11-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Ամոքելով ապագանհոգեւոր-հոգեբանական մեթոդը գործնականում» խորագրով, որին մասնակցում էր հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար և ձեռներեց դոկտոր Նուբար Աֆեյանը տիկնոջ՝ Աննա Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված Հիմնադրամը 2022թ ի վեր, համագործակցելով հայաստանյան ու միջազգային առաջատար մասնագետների հետ, հոգեբանության, պատմության, մշակույթի և հոգևոր  արժեքների համադրությամբ ստեղծել է նորարար մի ծրագիր՝ ուղղված  կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքների վերականգնմանը։

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, միջազգային և հայաստանյան հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, անվանի գիտնականներ ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ 

Ըստ Նուբար Աֆեյանի՝ այս նախաձեռնության արմատները գալիս են իր այլ հաջողված ծրագրերից՝ ի դեմս «Ավրորա մարդասիրական նախաձեռնության», որն այս տարի տոնում է իր գործունեության 10- ամյակը։ Եվ այս առումովըստ նրա, «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» գործունեությունը հումանիտար աջակցման ծրագրերի տրամաբանական շարունակությունն էորի նպատակն է անել հաջորդ քայլը այնտեղորտեղ մարդիկ անցում են կատարում գոյատեւումից դեպի ամոքում ու զորացում։

Ներկաների հետ քննարկվեց հիմնադրամի առաքելությունն ու ծրագրային ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ու  ազդեցության ընդլայնման հնարավորություններին՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնահերթությունները, Հիմնադրամի գլոբալ ծրագրերը և մասնակից գիտնականների ու փորձագետների արձագանքները։

Հոգևոր-հոգեբանական վերականգնման նորարարական ծրագրին ու դրա արդյունքներին նվիրված աշխատանքային ճաշը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի հոգեբանների միության կողմից կազմակերպված «Current Issues in Theoretical and Applied Psychology» 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։

Հիմնադրամի 2022-2025թթ. գործունեության արդյունքների մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հոգևոր հոգենբանական առաջին ծրագրերի հակիրճ պատմությունը» գրքույկում։

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրա­վիճակ­ներում հոգեկան առողջության վերականգնման մա­սին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբա­նա­կան» լուծումներ։ Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։

Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients