Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նուբար Աֆեյանի մասնակցությամբ քննարկվեց Հայաստանում ստեղծված «հոգևոր-հոգեբանական» վերականգնման նոր մոտեցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» (Armenian Spiritual Revival Foundation) հոկտեմբերի 11-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Ամոքելով ապագան. հոգեւոր-հոգեբանական մեթոդը գործնականում» խորագրով, որին մասնակցում էր հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար և ձեռներեց դոկտոր Նուբար Աֆեյանը տիկնոջ՝ Աննա Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված Հիմնադրամը 2022թ ի վեր, համագործակցելով հայաստանյան ու միջազգային առաջատար մասնագետների հետ, հոգեբանության, պատմության, մշակույթի և հոգևոր  արժեքների համադրությամբ ստեղծել է նորարար մի ծրագիր՝ ուղղված  կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքների վերականգնմանը։

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, միջազգային և հայաստանյան հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, անվանի գիտնականներ ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ 

Ըստ Նուբար Աֆեյանի՝ այս նախաձեռնության արմատները գալիս են իր այլ հաջողված ծրագրերից՝ ի դեմս «Ավրորա մարդասիրական նախաձեռնության», որն այս տարի տոնում է իր գործունեության 10- ամյակը։ Եվ այս առումով, ըստ նրա, «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» գործունեությունը հումանիտար աջակցման ծրագրերի տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է անել հաջորդ քայլը այնտեղ, որտեղ մարդիկ անցում են կատարում գոյատեւումից դեպի ամոքում ու զորացում։

Ներկաների հետ քննարկվեց հիմնադրամի առաքելությունն ու ծրագրային ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ու  ազդեցության ընդլայնման հնարավորություններին՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնահերթությունները, Հիմնադրամի գլոբալ ծրագրերը և մասնակից գիտնականների ու փորձագետների արձագանքները։

Հոգևոր-հոգեբանական վերականգնման նորարարական ծրագրին ու դրա արդյունքներին նվիրված աշխատանքային ճաշը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի հոգեբանների միության կողմից կազմակերպված «Current Issues in Theoretical and Applied Psychology» 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։

Հիմնադրամի 2022-2025թթ. գործունեության արդյունքների մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հոգևոր հոգենբանական առաջին ծրագրերի հակիրճ պատմությունը» գրքույկում։

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրա­վիճակ­ներում հոգեկան առողջության վերականգնման մա­սին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբա­նա­կան» լուծումներ։ Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։

Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան Աբրահամյան