Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Մերձավոր Արևելքում «խաղաղության» գրավականը կարող է լինել միայն անկախ Պաղեստինի ստեղծումը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կան բազմաթիվ մութ «կետեր», որոնք կարող են տարօրինակ թվալ կողմնակի դիտորդի համար: Բայց կա մեկ անվիճելի փաստ՝ դա խելահեղ փոխադարձ ատելությունն է։ 

Տվյալ դեպքում մեզ հայերիս համար պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հետաքրքիր է ոչ միայն երկու էթնիկ միավորների (պաղեստինցիներ և իսրայելցիներ, հայեր և թուրքեր-ադրբեջանցիներ) միջև փոխադարձ ատելության որոշակի «նմանության» տեսանկյունից, այլև պաղեստինցիներին` Իսրայելին «ինտեգրելու» փորձերի տեսանկյունից։ 

Միանգամից նշենք, որ պաղեստինցիների ինտեգրումն Իսրայելի իրավական, սոցիալական և քաղաքական դաշտում երկար տարիների պատմություն ունի։ 

Իսրայել պետությունն ավելի քան երկու տասնյակ միլիարդ դոլար է ներդրել իսրայելական հասարակության մեջ պաղեստինցիների ինտեգրման նախագծում, պաղեստինցիներին տրամադրել է սոցիալական և մշակութային երաշխիքների ամենալայն ընտրություն, բայց միևնույն ժամանակ` Իսրայելում պաղեստինցիները, առնվազն մտավոր մակարդակում, ընկալվում էին որպես իսրայելական հասարակության թշնամանքի տարր:

Պաղեստինցիներն իրենց հերթին իսրայելցիներին համարել և համարում են օկուպանտ ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 

Հայերի և թուրքերի միջև փոխադարձ մերժման սրությունը նման է և ոչ մի կերպ չի կարող վերացվել փոխադարձ համակեցության ժողովրդավարական կամ սոցիալական երաշխիքների ստանդարտ հավաքածուներով։ 
Հաճախ հայերին և ադրբեջանցիներին բերում են ֆրանսիացիների և գերմանացիների օրինակները՝ պնդելով, որ ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբն այդ ժողովուրդների փոխադարձ ատելությունն շատ բարձր մակարդակի էր, բայց հիմա նրանք ապրում են հոգով-սրտով, և նույնիսկ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմները չկարողացան կոտրել այդ ժողովուրդների միջև հանդուրժողականության գործընթացները։  

Բայց անգլիացիների և ֆրանսիացիների, նորվեգացիների և շվեդների կամ լեհերի և ուկրաինացիների օրինակներն արմատապես սխալ են, քանի որ կա երկու գործոն:

Ժողովուրդները, որոնք հարյուրամյակներ շարունակ ապրել են մեկ մշակութային և պատմական ընդհանրության մեջ, կարող են գոյակցել մեկ քաղաքական կազմավորման մեջ, իսկ տարբեր ժողովուրդները, որոնք գրեթե զուրկ են ընդհանուր կապող պատմական «թելերից», ինչպես հրեաները, պաղեստինցիները և հայերը` թուրք-ադրբեջանցիների հետ, չեն կարող։ Հայերի և ադրբեջանցիների դեպքում բերվում է նաև ԽՍՀՄ տարիներին համատեղ գոյակցության փաստը։ 

Եվ այստեղ օրինակն ավելի քան ոչ կոռեկտ է, քանի որ ԽՍՀՄ տարիներին մեկ քաղաքական կառույցի ձևաչափով «խաղաղ գոյակցության» գրավականը ապահովվում էր բացառապես Խորհրդային Միության հսկա ռեպրեսիվ ապարատի հաշվին, որը առաջնորդվում էր «ժողովուրդների բարեկամության» հայեցակարգի շրջանակներից դուրս ցանկացած շփում ճնշելու համար։ 

Եվ ամենակարևորը, ֆրանսիացիները երբեք գերմանացիների տոտալ ոչնչացման խնդիր չեն դրել և հակառակը։ Իսկ ահա թուրքերի և ադրբեջանցիների համար հայերը եղել են, կան և կլինեն օտար, թյուրքական տարրի ոչնչացման օբյեկտ։ Մոտավորապես նույն իրավիճակն է պաղեստինցիների և հրեաների հարաբերություններում։

Այնպես որ այս գործոնների խորքային ուսումնասիրությունը շատ ցայտուն ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում «խաղաղության» գրավականը ոչ թե անտագոնիստական ազգային միավորումների (հայեր և ադրբեջանցիներ- թուրքեր) միջև «խաղաղ գոյակցության» մասին տարբեր եվրոընկերների ապուշ պոստուլատներն են, այլ Արցախ/Հայաստան և թուրք֊ադրբեջանական ուժերի ռազմատնտեսական հավասարակշռությունը միմյանց հետ։ 
Ինչպես պաղեստինցիների և հրեաների դեպքում, Մերձավոր Արևելքում «խաղաղության» գրավականը կարող է լինել միայն լիարժեք անկախ Պաղեստինի ստեղծումը:

Երկրներն ու ժողովուրդները տարբեր են, իսկ խնդիրները, հարցերն ու լուծման ուղիները` նույնը։

Արման Աբովյան

 

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market