Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախյան հակամարտությունը՝ Հնդկաստանի ու Պակիստանի դիտանկյունից. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած վերջին մի քանի տարիներին ռեգիոնալացման որոշակի միտումներին՝ մեկ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որոշակիորեն իրենց հետևանքներն ու ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա։ Դա վերաբերում է նաև անվտանգային ճարտարապետությանը։ Մասնավորապես, լոկալ հակամարտությունները կարող են փոխել անվտանգային ու տնտեսական իրադրությունը նաև այլ տարածաշրջաններում։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը գլոբալ մասշտաբով փոփոխություններ է առաջ բերել անվտանգային ճարտարապետության մեջ՝ ազդելով նաև այն տարածաշրջաններում առկա իրադրության վրա, որոնք շատ հեռու են Եվրոպայից։

Ընդ որում, միջազգային հարաբերություններում դիվանագիտության ու միջազգային իրավունքի փոխարեն առաջ է մղվել ուժի կիրառման գործոնը։ Դրա համար էլ պետությունները կտրուկ ավելացնում են իրենց ռազմական բյուջեները։ Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը, ապա այս շրջանակում տեղի ունեցող իրադարձությունները սերտորեն կապված են այլ տարածաշրջաններում առկա դասավորության հետ։ Առաջին հայացքից ֆանտաստիկ կարող է թվալ, սակայն Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում ներգրավված են Հարավային Ասիայի երկու հսկաները՝ Հնդկաստանը և Պակիստանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը և Պակիստանը ժամանակին միասնաբար ընդգրկված էին մեկ գաղութի՝ բրիտանական Հնդկաստանի շրջանակում, այնուամենայնիվ, անկախացումից ի վեր շարունակում են մնալ անհաշտ հակառակորդներ, որոնք ունեն տարածքային չլուծված խնդիրներ և պայքարում են Ջամու և Քաշմիր նահանգների համար։

Ընդ որում, Հնդկաստանի դեմ պայքարում Պակիստանին աջակցում է Չինաստանը՝ փորձելով թույլ չտալ Հարավային Ասիայի տարածաշրջանում Նյու Դելիի գերակայության հաստատումը։ Սակայն Պակիստանի ու Հնդկաստանի թշնամանքը պրոյեկտվում է նաև այլ տարածաշրջանների վրա։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան ամուր եռակողմ հարաբերություններ են պահպանում։ Այդ հարաբերություններում էական նշանակություն ունի իսլամական գործոնը, քանի որ երեք երկրում էլ գերակշռում է մահմեդական բնակչությունը։ Իսկ Արցախյան հակամարտությունն օգտագործվում է Անկարա-Իսլամաբադ-Բաքու դաշինքը խորացնելու հիմք ստեղծելու նպատակով։ Այդ ֆոնի ներքո կազմակերպվում են բարձրաստիճան զինվորականների փոխայցելություններ, փորձի փոխանակում և նույնիսկ համատեղ զորավարժություններ, որոնք կրում են «Երեք եղբայր» խորագիրը։ Խոսքը նաև սպառազինությունների մատակարարման մասին է։

Ադրբեջանը դիտարկում է Պակիստանից չորրորդ սերնդի JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերման հարցը, որոնք համալրված են ռադիոտեղորոշման բարելավված համակարգով և նորագույն սպառազինությամբ։ Իսկ Թուրքիան ձգտում է Պակիստանին ներգրավել Ադրբեջանի հետ համատեղ իրագործվող «Կաան» կոչվող նոր սերնդի կործանիչների մշակման նախագծում։ Անկարա-Իսլամաբադ-Բաքու գործակցությունը դրսևորվում է նաև արտաքին հարաբերություններում փոխադարձաբար միմյանց աջակցելու տեսքով։ Էրդողանը տարբեր ամբիոններից Պակիստանին աջակցող ելույթներով է հանդես գալիս՝ ընդգծելով, թե Հնդկաստանը ոտնահարում է Քաշմիրում ապրող մահմեդականների իրավունքները։ Իսկ Ալիևը հայտարարում է, թե Քաշմիրի հարցում իրենք անվերապահ աջակցում են Պակիստանին։ Դրա փոխարեն Իսլամաբադից էլ հավաստիացնում են, թե Արցախյան հակամարտության հարցում Բաքվին են աջակցում՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են հաստատել այն ժամանակ, երբ Երևանը կարգավորի իր հարաբերությունները Բաքվի հետ։

Նկատենք, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը՝ որպես պետություն, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանը։ Եվ բնական է, որ Անկարա-Իսլամաբադ-Բաքու դաշինքը Հարավային Կովկասում հաջողություններ գրանցելուց հետո իր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացնելու է Քաշմիրի ուղղությամբ։ Ուստի, այս իրողությունը չի կարող չանհանգստացնել Հնդկաստանին, որը գլոբալ դերակատար դառնալու հայտ է ներկայացրել։ Անցյալ տարի Հնդկաստանն իր բնակչության թվով անցավ Չինաստանին՝ դառնալով ամենամարդաշատ երկիրն աշխարհում։ Իսկ տնտեսության մեծությամբ 2022 թվականին Հնդկաստանն անցավ իր գաղութարար երկրին՝ Մեծ Բրիտանիային՝ դառնալով աշխարհում հինգերորդ տնտեսությունը։ Բազմաթիվ տնտեսական վերլուծաբանների գնահատականների համաձայն, մի քանի տասնամյակ հետո Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհում երկրորդ խոշոր տնտեսությունը։

Պարզ է, որ Նյու Դելին իր տնտեսական և դեմոգրաֆիկ ներուժը կարող է տրանսֆորմացնել նաև ռազմական ներուժի, մանավանդ որ Հարավային Ասիայի հսկան այս առումով մի շարք առավելություններ ունի։ Ճիշտ է, Հնդկաստանի սպառազինությունների հիմնական մատակարարը դեռևս մնում է Ռուսաստանը, սակայն ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի մասնաբաժինն այս հարցում շեշտակիորեն նվազում է։ Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնում նաև Արևմուտքը՝ նպատակ ունենալով ուժեղացնել այդ երկրի դիրքերն Ասիայում Չինաստանին զսպելու նպատակով։ Ուստի, պատահական չէ, որ Հնդկաստանը ոչ միայն արևմտյան սպառազինություններ է ձեռք բերում, այլև հասանելիություն է ստանում արևմտյան առաջատար տեխնոլոգիաներին, քանի որ արևմտյան մի շարք երկրներ (օրինակ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան) Հնդկաստանի հետ ռազմական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների համատեղ արտադրության ծրագրեր են նախաձեռնել։

Իսկ հասանելիությունն արևմտյան առաջատար տեխնոլոգիաներին հնարավորություն է տալու Նյու Դելիին հանդես գալ նաև սեփական որակյալ ռազմական արտադրանքով։ Ընդ որում, Հնդկաստանն արդեն իսկ փորձեր է ձեռնարկում սպառազինություններ մատակարարող երկրից դառնալ զենք արտահանող երկիր։ Իսկ արտահանման աշխարհագրությունը դուրս է եկել Հարավային Ասիայի հարակից երկրների շրջանակից։ Հնդկաստանը սկսել է զենք մատակարարել Հայաստանին՝ փորձելով հաստատվել մեր տարածաշրջանում՝ որպես ինքնուրույն խաղացող ու հակակշռել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքին։ Բայց Նյու Դելի-Երևան համագործակցությունը նոր է ձևավորվում։ Դեռ չկան համատեղ խոշոր նախաձեռնություններ։ Հարկավոր է, որ երկու երկրների փոխգործակցությունը սպառազինությունների մատակարարման շրջանակից դուրս գա և ավելի բազմաբնույթ տեսք ստանա։ Հնդկաստանի աճող ազդեցությունը համաշխարհային մակարդակով կարող է լուրջ հեռանկարներ բացել Հայաստանի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy