Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախյան հակամարտությունը՝ Հնդկաստանի ու Պակիստանի դիտանկյունից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած վերջին մի քանի տարիներին ռեգիոնալացման որոշակի միտումներին՝ մեկ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որոշակիորեն իրենց հետևանքներն ու ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա։ Դա վերաբերում է նաև անվտանգային ճարտարապետությանը։ Մասնավորապես, լոկալ հակամարտությունները կարող են փոխել անվտանգային ու տնտեսական իրադրությունը նաև այլ տարածաշրջաններում։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը գլոբալ մասշտաբով փոփոխություններ է առաջ բերել անվտանգային ճարտարապետության մեջ՝ ազդելով նաև այն տարածաշրջաններում առկա իրադրության վրա, որոնք շատ հեռու են Եվրոպայից։

Ընդ որում, միջազգային հարաբերություններում դիվանագիտության ու միջազգային իրավունքի փոխարեն առաջ է մղվել ուժի կիրառման գործոնը։ Դրա համար էլ պետությունները կտրուկ ավելացնում են իրենց ռազմական բյուջեները։ Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը, ապա այս շրջանակում տեղի ունեցող իրադարձությունները սերտորեն կապված են այլ տարածաշրջաններում առկա դասավորության հետ։ Առաջին հայացքից ֆանտաստիկ կարող է թվալ, սակայն Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում ներգրավված են Հարավային Ասիայի երկու հսկաները՝ Հնդկաստանը և Պակիստանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը և Պակիստանը ժամանակին միասնաբար ընդգրկված էին մեկ գաղութի՝ բրիտանական Հնդկաստանի շրջանակում, այնուամենայնիվ, անկախացումից ի վեր շարունակում են մնալ անհաշտ հակառակորդներ, որոնք ունեն տարածքային չլուծված խնդիրներ և պայքարում են Ջամու և Քաշմիր նահանգների համար։

Ընդ որում, Հնդկաստանի դեմ պայքարում Պակիստանին աջակցում է Չինաստանը՝ փորձելով թույլ չտալ Հարավային Ասիայի տարածաշրջանում Նյու Դելիի գերակայության հաստատումը։ Սակայն Պակիստանի ու Հնդկաստանի թշնամանքը պրոյեկտվում է նաև այլ տարածաշրջանների վրա։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան ամուր եռակողմ հարաբերություններ են պահպանում։ Այդ հարաբերություններում էական նշանակություն ունի իսլամական գործոնը, քանի որ երեք երկրում էլ գերակշռում է մահմեդական բնակչությունը։ Իսկ Արցախյան հակամարտությունն օգտագործվում է Անկարա-Իսլամաբադ-Բաքու դաշինքը խորացնելու հիմք ստեղծելու նպատակով։ Այդ ֆոնի ներքո կազմակերպվում են բարձրաստիճան զինվորականների փոխայցելություններ, փորձի փոխանակում և նույնիսկ համատեղ զորավարժություններ, որոնք կրում են «Երեք եղբայր» խորագիրը։ Խոսքը նաև սպառազինությունների մատակարարման մասին է։

Ադրբեջանը դիտարկում է Պակիստանից չորրորդ սերնդի JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերման հարցը, որոնք համալրված են ռադիոտեղորոշման բարելավված համակարգով և նորագույն սպառազինությամբ։ Իսկ Թուրքիան ձգտում է Պակիստանին ներգրավել Ադրբեջանի հետ համատեղ իրագործվող «Կաան» կոչվող նոր սերնդի կործանիչների մշակման նախագծում։ Անկարա-Իսլամաբադ-Բաքու գործակցությունը դրսևորվում է նաև արտաքին հարաբերություններում փոխադարձաբար միմյանց աջակցելու տեսքով։ Էրդողանը տարբեր ամբիոններից Պակիստանին աջակցող ելույթներով է հանդես գալիս՝ ընդգծելով, թե Հնդկաստանը ոտնահարում է Քաշմիրում ապրող մահմեդականների իրավունքները։ Իսկ Ալիևը հայտարարում է, թե Քաշմիրի հարցում իրենք անվերապահ աջակցում են Պակիստանին։ Դրա փոխարեն Իսլամաբադից էլ հավաստիացնում են, թե Արցախյան հակամարտության հարցում Բաքվին են աջակցում՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են հաստատել այն ժամանակ, երբ Երևանը կարգավորի իր հարաբերությունները Բաքվի հետ։

Նկատենք, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը՝ որպես պետություն, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանը։ Եվ բնական է, որ Անկարա-Իսլամաբադ-Բաքու դաշինքը Հարավային Կովկասում հաջողություններ գրանցելուց հետո իր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացնելու է Քաշմիրի ուղղությամբ։ Ուստի, այս իրողությունը չի կարող չանհանգստացնել Հնդկաստանին, որը գլոբալ դերակատար դառնալու հայտ է ներկայացրել։ Անցյալ տարի Հնդկաստանն իր բնակչության թվով անցավ Չինաստանին՝ դառնալով ամենամարդաշատ երկիրն աշխարհում։ Իսկ տնտեսության մեծությամբ 2022 թվականին Հնդկաստանն անցավ իր գաղութարար երկրին՝ Մեծ Բրիտանիային՝ դառնալով աշխարհում հինգերորդ տնտեսությունը։ Բազմաթիվ տնտեսական վերլուծաբանների գնահատականների համաձայն, մի քանի տասնամյակ հետո Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհում երկրորդ խոշոր տնտեսությունը։

Պարզ է, որ Նյու Դելին իր տնտեսական և դեմոգրաֆիկ ներուժը կարող է տրանսֆորմացնել նաև ռազմական ներուժի, մանավանդ որ Հարավային Ասիայի հսկան այս առումով մի շարք առավելություններ ունի։ Ճիշտ է, Հնդկաստանի սպառազինությունների հիմնական մատակարարը դեռևս մնում է Ռուսաստանը, սակայն ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի մասնաբաժինն այս հարցում շեշտակիորեն նվազում է։ Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնում նաև Արևմուտքը՝ նպատակ ունենալով ուժեղացնել այդ երկրի դիրքերն Ասիայում Չինաստանին զսպելու նպատակով։ Ուստի, պատահական չէ, որ Հնդկաստանը ոչ միայն արևմտյան սպառազինություններ է ձեռք բերում, այլև հասանելիություն է ստանում արևմտյան առաջատար տեխնոլոգիաներին, քանի որ արևմտյան մի շարք երկրներ (օրինակ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան) Հնդկաստանի հետ ռազմական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների համատեղ արտադրության ծրագրեր են նախաձեռնել։

Իսկ հասանելիությունն արևմտյան առաջատար տեխնոլոգիաներին հնարավորություն է տալու Նյու Դելիին հանդես գալ նաև սեփական որակյալ ռազմական արտադրանքով։ Ընդ որում, Հնդկաստանն արդեն իսկ փորձեր է ձեռնարկում սպառազինություններ մատակարարող երկրից դառնալ զենք արտահանող երկիր։ Իսկ արտահանման աշխարհագրությունը դուրս է եկել Հարավային Ասիայի հարակից երկրների շրջանակից։ Հնդկաստանը սկսել է զենք մատակարարել Հայաստանին՝ փորձելով հաստատվել մեր տարածաշրջանում՝ որպես ինքնուրույն խաղացող ու հակակշռել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքին։ Բայց Նյու Դելի-Երևան համագործակցությունը նոր է ձևավորվում։ Դեռ չկան համատեղ խոշոր նախաձեռնություններ։ Հարկավոր է, որ երկու երկրների փոխգործակցությունը սպառազինությունների մատակարարման շրջանակից դուրս գա և ավելի բազմաբնույթ տեսք ստանա։ Հնդկաստանի աճող ազդեցությունը համաշխարհային մակարդակով կարող է լուրջ հեռանկարներ բացել Հայաստանի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում