Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Հարկավոր է դուրս գալ լե­թար­գի­ա­կան քնից. մի­այն հարկ ու տուրք ավե­լաց­նե­լով՝ եր­կիր չես պա­հի

SOCIETY

Շատ է խոսվում այն մասին, թե ինչ ուղղություններով կարելի է վերականգնել և երկրորդ շունչ հաղորդել տնտեսությանը, որպեսզի հնարավոր լինի թուլացնել ճգնաժամային իրավիճակի ազդեցությունը, որն իր բացասական կնիքն է դնում երկրի սոցիալտնտեսական դրության վրա։ Նշված նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է կենտրոնանալ տնտեսության այն ճյուղերի վրա, որոնք կարելի է շատ արագ զարգացնել։

Եվ այս հարցում որոշակի դերակատարություն կարող է ունենալ նաև անցյալում արձանագրված փորձը։ Այսպես, օրինակ՝ կարելի է հիշել, որ խորհրդային տարիներին Հայաստանում մեծապես զարգացած էր թեթև արդյունաբերությունը, իսկ Գյումրին հանրապետության տեքստիլ արդյունաբերության կենտրոնն էր։ Ցավոք, զարգացած տեքստիլ արդյունաբերության ավանդույթները չպահպանվեցին հետագայում՝ երկրաշարժի և անկախության շրջանի տնտեսական քայքայման արդյունքում։ Սակայն հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տեքստիլ արտադրությունը որոշակի առաջընթաց ունեցել է։

Հայաստանի որոշ շրջաններում` Շիրակում, Լոռիում և Գեղարքունիքում, թեթև արդյունաբերությունը զարգացնելու փորձեր են արվում, սակայն դրանք դեռևս փոքր նախաձեռնությունների տեսքով են։ Ոլորտի հիմնախնդիրներից են մասնագետների պակասը, մասնագիտական կրթության անբավարար մակարդակը, որակյալ աշխատուժի անբավարար առաջարկը, աշխատուժի ցածր արտադրողականությունը, ընկերությունների բրենդինգի և ոլորտի առաջմղման անբավարար մակարդակը: Տեքստիլ արդյունաբերության զարգացման անբավարար մակարդակի արդյունքում է, որ Հայաստանյան հագուստի շուկան այսօր հեղեղված է չինական եւ թուրքական էժանագին և որոշ դեպքերում՝ անորակ հագուստով, իսկ հեղինակավոր ապրանքային նշաններով արտադրանքը շատ թանկ է և Հայաստանի միջին սպառողի գրպանին ոչ համապատասխան։

Այսպիսի իրավիճակում սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր մեթոդները։ Ըստ այդմ, ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ առևտրականների, այս ամենի արդյունքում 3-4 անգամ թանկանում է մաքսազերծման գինը։ Իսկ սա նշանակում է, որ հագուստի գինը թանկանալու է, և թանկացման ողջ ծանրությունն ընկնելու է ոչ միայն հագուստ ներմուծողների, այլև սպառողների վրա, որոնց եկամուտները ճգնաժամի պայմաններում էականորեն նվազել են։

Եվ պատահական չէ, որ արտասահմանից հագուստ ու կոշիկ ներմուծող առևտրականները այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության և ՊԵԿ-ի առջև՝ հայտարարելով, որ մաքսազերծման գների բարձրացման արդյունքում կանգնած են իրենց գործունեությունը դադարեցնելու եզրին։ Իսկապես, առանց այն էլ այս տնտեսական բարդ փուլում հագուստի թանկացումը չի կարող աննկատ մնալ հանրության կողմից, և նոր հուսահատության ու զայրույթի պատճառ կարող է դառնալ։ Ուրիշ բան, եթե տեղական արտադրանքով հնարավոր լիներ բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը և դրսից մեծաքանակ ներկրումների անհրաժեշտությունը չլիներ, այսինքն, զուտ քանակային առումով գնային տատանումները շատ ցավոտ չլինեին։

Ինչո՞ւ իշխանություններն առաջնահերթ այս հարցը չեն լուծում և դրանից հետո միայն անցում կատարեն դրսից ներմուծվող հագուստի մաքսատուրքերի բարձրացման խնդրին։ Լավ կլինի, որ ամեն ինչ չսկսվի ու ավարտվի վարչապետի այն փիառ քայլերով, թե ինքը լիովին հայկական հագուստ է կրում։ Իսկ մյուս քաղաքացիներին հայկական հագուստով ապահովելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի։ Հայաստանը որակյալ և գնային առումով մատչելի տեքստիլ արտադրանք թողարկելու մեծ հնարավորություններ ունի, ուղղակի դրա համար պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Ավելին՝ ներքին պահանջարկը բավարարելուց զատ պետք է մտածել նաև արտահանումը կազմակերպելու մասին։ Մնում է, որ իշխանությունները դուրս գան իրենց լեթարգիական քնից։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris