Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարկավոր է դուրս գալ լե­թար­գի­ա­կան քնից. մի­այն հարկ ու տուրք ավե­լաց­նե­լով՝ եր­կիր չես պա­հի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ է խոսվում այն մասին, թե ինչ ուղղություններով կարելի է վերականգնել և երկրորդ շունչ հաղորդել տնտեսությանը, որպեսզի հնարավոր լինի թուլացնել ճգնաժամային իրավիճակի ազդեցությունը, որն իր բացասական կնիքն է դնում երկրի սոցիալտնտեսական դրության վրա։ Նշված նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է կենտրոնանալ տնտեսության այն ճյուղերի վրա, որոնք կարելի է շատ արագ զարգացնել։

Եվ այս հարցում որոշակի դերակատարություն կարող է ունենալ նաև անցյալում արձանագրված փորձը։ Այսպես, օրինակ՝ կարելի է հիշել, որ խորհրդային տարիներին Հայաստանում մեծապես զարգացած էր թեթև արդյունաբերությունը, իսկ Գյումրին հանրապետության տեքստիլ արդյունաբերության կենտրոնն էր։ Ցավոք, զարգացած տեքստիլ արդյունաբերության ավանդույթները չպահպանվեցին հետագայում՝ երկրաշարժի և անկախության շրջանի տնտեսական քայքայման արդյունքում։ Սակայն հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տեքստիլ արտադրությունը որոշակի առաջընթաց ունեցել է։

Հայաստանի որոշ շրջաններում` Շիրակում, Լոռիում և Գեղարքունիքում, թեթև արդյունաբերությունը զարգացնելու փորձեր են արվում, սակայն դրանք դեռևս փոքր նախաձեռնությունների տեսքով են։ Ոլորտի հիմնախնդիրներից են մասնագետների պակասը, մասնագիտական կրթության անբավարար մակարդակը, որակյալ աշխատուժի անբավարար առաջարկը, աշխատուժի ցածր արտադրողականությունը, ընկերությունների բրենդինգի և ոլորտի առաջմղման անբավարար մակարդակը: Տեքստիլ արդյունաբերության զարգացման անբավարար մակարդակի արդյունքում է, որ Հայաստանյան հագուստի շուկան այսօր հեղեղված է չինական եւ թուրքական էժանագին և որոշ դեպքերում՝ անորակ հագուստով, իսկ հեղինակավոր ապրանքային նշաններով արտադրանքը շատ թանկ է և Հայաստանի միջին սպառողի գրպանին ոչ համապատասխան։

Այսպիսի իրավիճակում սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր մեթոդները։ Ըստ այդմ, ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ առևտրականների, այս ամենի արդյունքում 3-4 անգամ թանկանում է մաքսազերծման գինը։ Իսկ սա նշանակում է, որ հագուստի գինը թանկանալու է, և թանկացման ողջ ծանրությունն ընկնելու է ոչ միայն հագուստ ներմուծողների, այլև սպառողների վրա, որոնց եկամուտները ճգնաժամի պայմաններում էականորեն նվազել են։

Եվ պատահական չէ, որ արտասահմանից հագուստ ու կոշիկ ներմուծող առևտրականները այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության և ՊԵԿ-ի առջև՝ հայտարարելով, որ մաքսազերծման գների բարձրացման արդյունքում կանգնած են իրենց գործունեությունը դադարեցնելու եզրին։ Իսկապես, առանց այն էլ այս տնտեսական բարդ փուլում հագուստի թանկացումը չի կարող աննկատ մնալ հանրության կողմից, և նոր հուսահատության ու զայրույթի պատճառ կարող է դառնալ։ Ուրիշ բան, եթե տեղական արտադրանքով հնարավոր լիներ բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը և դրսից մեծաքանակ ներկրումների անհրաժեշտությունը չլիներ, այսինքն, զուտ քանակային առումով գնային տատանումները շատ ցավոտ չլինեին։

Ինչո՞ւ իշխանություններն առաջնահերթ այս հարցը չեն լուծում և դրանից հետո միայն անցում կատարեն դրսից ներմուծվող հագուստի մաքսատուրքերի բարձրացման խնդրին։ Լավ կլինի, որ ամեն ինչ չսկսվի ու ավարտվի վարչապետի այն փիառ քայլերով, թե ինքը լիովին հայկական հագուստ է կրում։ Իսկ մյուս քաղաքացիներին հայկական հագուստով ապահովելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի։ Հայաստանը որակյալ և գնային առումով մատչելի տեքստիլ արտադրանք թողարկելու մեծ հնարավորություններ ունի, ուղղակի դրա համար պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Ավելին՝ ներքին պահանջարկը բավարարելուց զատ պետք է մտածել նաև արտահանումը կազմակերպելու մասին։ Մնում է, որ իշխանությունները դուրս գան իրենց լեթարգիական քնից։

Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներին