Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս է ստացվում կարամելը. «շաքարաքլորից» մինչև բազմատեսակ կոնֆետներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարամել լատիներենից թարգմանաբար նշանակում է «շաքարաքար»: Այդ հրուշակեղենային արտադրատեսակը (կամ դրա բաղադրիչը) ստացվում է շաքարի լուծույթը եռացնելով կամ շաքարավազը տաքացնելով և դրան որևէ օշարակ կամ օսլա ավելացնելով: Կարամելի պատմությունը սկսվել է հնում: Ճիշտ է՝ այն ժամանակ եղել են միայն կարամելին որոշակիորեն նմանվող ապրանքներ: 

Օրինակ՝ հնդկական հին քաղցրասերները վայելել են կրակի վրա տապակած շաքարեղեգի ցողունը: Շաքարը, որը հիմնականում օգտագործվում է կարամել պատրաստելու համար, միջնադարում համարվել է բավականին թանկ ապրանք (անգամ՝ ավելի ուշ ժամանակներում), և վայելելու, համտեսելու հնարավորություն են ունեցել միայն հարուստ մարդիկ: 

Որոշ երկրներում (Ամերիկա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն) կարծում են, որ հենց իրենք են առաջին անգամ հորինել կարամելը և դարձել այդ ապրանքի մասսայական արտադրության հիմնադիր: 

Ներկայումս արդեն վստահորեն կարելի է պնդել, որ, լայն իմաստով, այդ տեխնոլոգիան մեծ ժողովրդականություն է սկսել վայելել միայն 14 - 16-րդ դարերում: Ֆրանսիայում և Ռուսաստանում կարամելը տարածված է եղել սառնաշաքարի տեսքով՝ փայտիկի վրա: 

Ֆրանսիայում այդ օրերին նման կոնֆետները շքեղություն էին, և այն ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ համտեսել: Այնուամենայնիվ, «շաքարանապաստակները», «շաքարաքլորները» և «շաքարատները» Ռուսաստանում դարձել են ազգային գանձ: Հետագայում ևս՝ ԽՍՀՄ-ի ժամանակներում, մանուկների ամենասիրած քաղցրավենիքը եղել է հենց «շաքարաքլորը», որն, ի դեպ, մարդիկ անգամ տնային պայմաններում են պատրաստել: Իսկ ահա առաջադեմ Անգլիայում միայն 18-րդ դարում են սկսել վաճառել սառնաշաքարներ: Գերմանացի դեղագործ Կարլ Սոլդան առաջինն է եղել կարամելի պատմության մեջ, որը շաքարի քաղցրությունը համատեղել է դեղաբույսերի օգտակարության հետ: 

Նրա դուստրը, որը հիվանդացել էր 1899 թվականին, կտրականապես հրաժարվել էր դառը դեղախառնուրդներ խմել, և Սոլդան ստեղծել է բուժիչ քաղցրավենիք: Երբ միայն ծնվում էր կարամելի արտադրությունը, օգտագործվել են պղնձի կաթսաներ: Դրանց մեջ կրակի վրա տաքացրել են շաքարավազն ու ջուրը: 

Ջերմաչափով անընդհատ չափվել է տաքացվող զանգվածի ջերմաստիճանը, և համապատասխան ջերմաստիճանի հասնելուց հետո այն լցվել է կա՛մ կաղապարների մեջ, կա՛մ մարմարե հարթության վրա, այնուհետև կտրվել մասերի: 

Մեր ժամանակներում կարամելի ստացման գործընթացը լիովին ավտոմատացված է և ոչ մի կապ չունի միջնադարի տեխնոլոգիայի հետ: Ամեն տեսակի քաշող, պատրաստող, տրամաչափող, վերամշակող, հովացման և այլ բազմաթիվ հաստոցներ գոյություն ունեն կարամելի արտադրության ընթացքում օգտագործելու համար, և այդ ամենի շնորհիվ ներկայումս կարելի է ստանալ բազմատեսակ կարամելային արտադրանք: 

Այնուամենայնիվ, ներկայումս էլ, շնորհիվ ֆրանսիացի վարպետ հրուշակագործների, նույնիսկ արտադրության լիարժեք ավտոմատացման պայմաններում, երբ օգտագործվում են նորանոր բաղադրատոմսեր՝ օսլա օշարակ և ինվերտ օշարակ, կարամելի արտադրության մեջ դեռևս առկա է ձեռքով աշխատանքի միտում:

 

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card