Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ար­տա­ռոց վի­ճակ ԱԺ-ում.թափթ­վա­ծու­թյո՞ւն, թե՞ անպատասխանատվություն

SOCIETY

Ազգային ժողովը երեկ շարունակեց կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Օրակարգում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Խորհրդարանը նախօրեին քվեարկության արդյունքում 117 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել էր քննարկված օրենսդրական փաթեթը:

Փաստորեն՝ երեկ ԱԺ-ն, ըստ էության, տեխնիկական գործառույթ պետք է իրականացներ ու երկրորդ ընթերցումը կազմակերպելու համար պատգամավորներից պահանջվելու էր շատ կարճ ժամանակ։ Սակայն նիստի մեկնարկին գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր: 

ԱԺ արտահերթ նիստին չէին ներկայացել խորհրդարանական մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնց պատվիրակությունը, ինչպես հետո պարզվեց, մեկնել է Արցախ։

Ավելի ուշ՝ 14.30-ին, քվորում ապահովվեց, և նիստը վերջապես սկսվեց:

Այդուամենայնիվ, իրավիճակն իրապես արտառոց է Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ։ Նախորդ իշխանության ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԱԺ նիստը տապալվել է՝ քվորումի բացակայության հետևանքով։ Սակայն նախկինում ֆորս-մաժորային իրավիճակները եղել են տվյալ գումարման խորհրդարանի գործունեության վերջին փուլում՝ հիմնականում պայմանավորված ընտրարշավներով, կամ էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը հարկադրված դիմել է դեմարշի, երբ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմությունը։ Սա, թերևս, առաջին դեպքն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը տապալում է կառավարության նախաձեռնած նիստը։

Իհարկե, խորհրդարանի ղեկավարությունը արտառոց այս փաստը բացատրում է այն հանգամանքով, որ մեծաթիվ պատվիրակություն էր գործուղվել Արցախ՝ քաղաքական այդ ակցիան պայմանավորելով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երեկվա հանդիպումով։ Տվյալ պարագայում, կարծում եմ, որ դարձյալ պոպուլիզմի հոտ է գալիս, երբ շահարկվում է Արցախը։ Բանն այն է, որ Ստեփանակերտ է մեկնել ընդամենը 35 պատգամավորից բաղկացած պատվիրակություն, ու եթե մեծամասնությունը համակարգված աշխատանքի պոտենցիալ ունենար, հեշտությամբ կարող էր կազմակերպել խորհրդարանի այսօրվա նիստը։ Մի խոսքով, եթե հավատնաք իշխանությանը ու համարենք, որ երեկվա նիստի տապալման պատճառները տեխնիկական են, ապա գործ ունենք թափթփվածության կամ Փաշինյանի թիմի անկարողության հետ։ Ստացվում է՝ իշխանության ռեսուրսներն այնքան սահմանափակ են, որ նա չի կարողանում սպասարկել բազմաշերտ օրակարգ ու իր բոլոր ռեսուրսները կենտրոնացնում է ընդամենը մեկ խնդիր լուծելու համար։

Գուցե նաև առկա է անտարբերություն ու անպատասխանատվություն, քանզի այնպիսի տպավորություն էր, որ շատերն ուղղակի «ծլկել» էին Արցախ մեկնողների ստվերի տակ. կամ՝ «մեկա քվորում չի լինելու», կամ «համարենք՝ ես էլ էի գնացել» մեկնաբանությամբ: Այլապես ինչպես բացատրել, որ ԱԺ-ի ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության ջանքերով երեք ժամում շուրջ 50 պատգամավոր եկավ ու գրանցվեց: Արցախ մեկնածները, կրկնենք, 35-ն են, եթե նույնիսկ նրանք բոլորն էլ ճանապարհից հետ դառնային, էլի 50 չէին լինի...

Համենայն դեպս, խորհրդարանական գործունեության մեկնարկին նման ֆորսմաժորային իրավիճակը չի խոսում գործող ԱԺ-ի քաղաքական բարձր որակների մասին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League