Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ար­տա­ռոց վի­ճակ ԱԺ-ում.թափթ­վա­ծու­թյո՞ւն, թե՞ անպատասխանատվություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը երեկ շարունակեց կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Օրակարգում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Խորհրդարանը նախօրեին քվեարկության արդյունքում 117 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել էր քննարկված օրենսդրական փաթեթը:

Փաստորեն՝ երեկ ԱԺ-ն, ըստ էության, տեխնիկական գործառույթ պետք է իրականացներ ու երկրորդ ընթերցումը կազմակերպելու համար պատգամավորներից պահանջվելու էր շատ կարճ ժամանակ։ Սակայն նիստի մեկնարկին գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր: 

ԱԺ արտահերթ նիստին չէին ներկայացել խորհրդարանական մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնց պատվիրակությունը, ինչպես հետո պարզվեց, մեկնել է Արցախ։

Ավելի ուշ՝ 14.30-ին, քվորում ապահովվեց, և նիստը վերջապես սկսվեց:

Այդուամենայնիվ, իրավիճակն իրապես արտառոց է Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ։ Նախորդ իշխանության ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԱԺ նիստը տապալվել է՝ քվորումի բացակայության հետևանքով։ Սակայն նախկինում ֆորս-մաժորային իրավիճակները եղել են տվյալ գումարման խորհրդարանի գործունեության վերջին փուլում՝ հիմնականում պայմանավորված ընտրարշավներով, կամ էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը հարկադրված դիմել է դեմարշի, երբ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմությունը։ Սա, թերևս, առաջին դեպքն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը տապալում է կառավարության նախաձեռնած նիստը։

Իհարկե, խորհրդարանի ղեկավարությունը արտառոց այս փաստը բացատրում է այն հանգամանքով, որ մեծաթիվ պատվիրակություն էր գործուղվել Արցախ՝ քաղաքական այդ ակցիան պայմանավորելով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երեկվա հանդիպումով։ Տվյալ պարագայում, կարծում եմ, որ դարձյալ պոպուլիզմի հոտ է գալիս, երբ շահարկվում է Արցախը։ Բանն այն է, որ Ստեփանակերտ է մեկնել ընդամենը 35 պատգամավորից բաղկացած պատվիրակություն, ու եթե մեծամասնությունը համակարգված աշխատանքի պոտենցիալ ունենար, հեշտությամբ կարող էր կազմակերպել խորհրդարանի այսօրվա նիստը։ Մի խոսքով, եթե հավատնաք իշխանությանը ու համարենք, որ երեկվա նիստի տապալման պատճառները տեխնիկական են, ապա գործ ունենք թափթփվածության կամ Փաշինյանի թիմի անկարողության հետ։ Ստացվում է՝ իշխանության ռեսուրսներն այնքան սահմանափակ են, որ նա չի կարողանում սպասարկել բազմաշերտ օրակարգ ու իր բոլոր ռեսուրսները կենտրոնացնում է ընդամենը մեկ խնդիր լուծելու համար։

Գուցե նաև առկա է անտարբերություն ու անպատասխանատվություն, քանզի այնպիսի տպավորություն էր, որ շատերն ուղղակի «ծլկել» էին Արցախ մեկնողների ստվերի տակ. կամ՝ «մեկա քվորում չի լինելու», կամ «համարենք՝ ես էլ էի գնացել» մեկնաբանությամբ: Այլապես ինչպես բացատրել, որ ԱԺ-ի ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության ջանքերով երեք ժամում շուրջ 50 պատգամավոր եկավ ու գրանցվեց: Արցախ մեկնածները, կրկնենք, 35-ն են, եթե նույնիսկ նրանք բոլորն էլ ճանապարհից հետ դառնային, էլի 50 չէին լինի...

Համենայն դեպս, խորհրդարանական գործունեության մեկնարկին նման ֆորսմաժորային իրավիճակը չի խոսում գործող ԱԺ-ի քաղաքական բարձր որակների մասին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո)