Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Նախանշաններ, որ առաջ շարժվելու ժամանակն է

LIFE

Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դուք գոհ եք ձեր կյանքից եւ իսկապես վայելում եք այն, այնուամենայնիվ շարունակեք ընթերցել այս հոդվածը: Ներկայացնում ենք այն նախանշանները, որոնք հուշում են ձեզ կենսակերպը փոխելու եւ առաջ շարժվելու մասին։

1.Դուք շատ ժամանակ եք ծախսում` մտածելով, որ այնքան էլ լավը չեք 

Հրաժարվեք ձեզ սահմանափակող մտքերից։ Մի մտածեք, թե ինչ կարող եք անել, իսկ ինչ` ոչ, թե ձեզ համար ինչն է հնարավոր, ինչը` ոչ այնքան: Թույլ մի տվեք, որ նման սահմանափակումները ստիպեն ձեզ տեղում դոփել, հատկապես եթե այդ տեղը բոլորովին էլ այն չէ, որտեղ կուզեիք լինել:  Եթե իդեալական ժամանակի եք սպասում ձեր երազանքների ու նպատակների ուղղությամբ քայլ անելու համար, մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակը երբեք չի գա: Դուք ձեզ երբեք 100%-ով պատրաստ չեք զգա: 

2. Դուք անընդհատ փորձում եք արդարացնել ձեզ շրջապատողների ակնկալիքները 

Շատ, նույնիսկ չափից շատ մարդիկ բոլորովին էլ իրենց կյանքով չեն ապրում: Նրանք ապրում են այն կյանքով, որ ուրիշներն են ընտրել իրենց համար` բնականաբար բարիք ցանկանալով նրանց: Այս մարդիկ ապրում են բարի կամեցող ծնողների, ընկերների, ուսուցիչների, կառավարության, թերթերի ընտրած կյանքով. ում ասես, բայց ոչ իրենց:  Նրանք անտեսում են իրենց ներքին ձայնն ու ինտուիցիան: Նրանք այնքան զբաղված են ուրիշներին հաճոյանալով, որ լրիվ կորցնում են վերահսկողությունը սեփական կյանքի նկատմամբ: Նրանք մոռանում են, թե ինչն է իրենց երջանկություն բերում, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում... եւ վաղ թե ուշ մոռանում են հենց իրենց: Դուք միայն մի կյանք ունեք` այն, որով այժմ ապրում եք: Ուրեմն ապրեք այդ կյանքով: Եղեք ձեր կյանքի տերը: Եվ ամենակարեւորը` ուրիշներին թույլ մի տվեք ձեզ շեղել ճիշտ ուղուց: 

3. Դուք անընդհատ բողոքում եք կյանքից 

Մարդկանցից, իրավիճակներից, դեպքերից եւ ամեն ինչից անընդհատ բողոքելու ձեր մշտական ցանկությունը ոչ մի դրական արդյունքի չի բերի: Այն կարող է միայն մի բան անել` ձեզ դժբախտ դարձնել ու դեպրեսիայի մեջ գցել: Հիշեք, ոչ մեկը եւ ոչ մի բան չի կարող ձեզ դժբախտացնել: Եթե իհարկե դուք նրանց թույլ չտաք անել դա: Որովհետեւ այդ զգացումը ձեր մեջ առաջացնում է ոչ թե իրավիճակը, այլ թե ինչպես եք արձագանքում դրան։ Այո, հեշտ չէ ընդունել դա, բայց հենց այդպես է: Ձեր կյանքն այնպիսին է, ինչպիսին որոշում եք տեսնել այն: Երբեք չարժե թերագնահատել դրական մտքերի (եւ դրական գործողությունների) ուժը:   

4. Դուք սովորություն եք դարձրել ում ասես մեղադրելու, ձեզնից բացի 

Վերջ տվեք ուրիշներին մեղադրելուն նրա համար, ինչ դուք ունեք կամ չունեք, այն զգացմունքների համար, որ ունեք կամ չունեք: Հերիք է ձեր խնդիրները թողնեք ուրիշների ուսերին, վերջապես պատասխանատվություն ստանձնեք ձեր կյանքի համար: Կամ դուք կհաղթահարեք այդ խնդիրները կամ այդ խնդիրները կհաղթահարեն ձեզ: Եվ վերջ:  

5. Դուք ավելի շատ կենտրոնացած եք չձախողվելու, քան հաջողության հասնելու վրա 

Դուք սովորել եք գորշությանը: Ձեզ բավականաչափ հարմարավետ եք զգում, նույնիսկ եթե չեք փորձում ինչ-որ բան անել: Չէ որ այդպես անվտանգ է:  Անհամեմատ ավելի հեշտ է զրուցել նոր հմտություններ ձեռք բերելու մասին, քան իրականում յուրացնել դրանք: Դուք համարում եք, որ ամեն ինչի սկիզբը չափազանց բարդ է ու դժվար եւ որոշում եք սպասել, մինչեւ ավելի հեշտ լինի, կամ էլ  «ինչ-որ մի օր» զբաղվել դրանով: Կարող եք ատել ձեր աշխատանքը, բայց նույնիսկ չեք մտածի այն թողնելու ու նորը գտնելու մասին, իսկ եթե չստացվի՞: Հերիք է: Տեղում նստելու, ոչինչ չանելու եւ անհաջողության մատնվելու փոխարեն, գործով զբաղվեք:    Փորձեք, սխալվեք, պայքարեք, ընկեք ու նորից բարձրացեք որքան հնարավոր է շատ ու հաճախ: Հաջողության հասնելու ձեր ցանկությունը պիտի հաղթահարի ձախողվելու ձեր վախը: Որովհետեւ եթե չափից շատ եք վախենում սխալվելուց, ի վիճակի չեք լինի անել այն, ինչը ձեզ կօգնի հաջողության հասնել:

Աղբյուրը` NEWS.am STYLE

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League