4 սննդամթերք, որ կօգնեն այրել ավելորդ ճարպերը, մինչ դուք քնած եք
LIFEԱվելորդ քաշից ձերբազատվելու լավագույն տարբերակը գիշերային ժամերին նիհարելն է: Կան սնուցիչներ, որ կարող են օգնել պայքարել ճարպակալման դեմ, երբ դուք քնած եք:
Ինչպես գրում է healthylifevision.com-ը` այս դիետաների ամենաբարդ կետը դրանք պահպանելն է: Պետք է շարունակել հետևել սննդակարգի ռեժիմին՝ ավելի լավ արդյունք ունենալու համար: Ինչպես գրում է պարբերականը` հետևյալ 4 բաղադրիչը սննդակարգի պարտադիր մաս դարձնելով` մարսողական համակարգը կարելի է պահել լավ վիճակում, որի շնորհիվ էլ ավելորդ ճարպերն անմիջապես դուրս կգան օրգանիզմից:
Ցիտրուսներ
Վիտամին C-ն օգնում է օրգանիզմին՝ այրել ավելորդ ճարպերը: Ցիտրուսը հարուստ է մանրաթելով, որն օգնում է սննդի մարսելուն պես դուրս բերել անօգտակար ճարպն օրգանիզմից:
Ընդեղեն
Բանջարեղենում առկա սպիտակուցի առանձնացման համար օրգանիզմում ավելի շատ ժամանակ է պահանջվում, ինչն օգնում է այդ ընթացքում ավելի շատ կալորիա այրել: Ընթրիքին լոբով ապուր կամ այլ միախառնված հացահատիկային բույսեր ուտելով՝ հնարավորություն կտաք օրգանիզմին՝ հանգիստ մարսել դա գիշերային ժամերին:
Ամբողջական ձավարեղեն
Այն օգնում է կարգավորել ինսուլինի մակարդակն արյան մեջ, մինչդեռ մարմինը հանգստանում է: Դրանում առկա օսլան օգնում է մարսողության համակարգի աշխատանքին: Երեկոյան ընթրիքի համար լավագույն տարբերակը մյուսլին է:
Կաթնամթերք
Կաթնամթերքը, հատկապես՝ դրանում առկա կալցիումի հարուստ պաշարը, կարող է նպաստել ճարպային բջիջների քայքայմանը:



