Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Ղրղզստանում խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ

INTERNATIONAL NEWS

Ղրղզական աղմկոտ նախընտրական պայքարը վերջապես իր հանգուցալուծումն ստացավ: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում, 55% ձայների առավելությամբ, հաղթել է գործող նախագահի աջակցությունը վայելող էքս–վարչապետ, Սոցիալ–դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը: Ճիշտ է՝ վերջինիս մրցակից նավթային մագնատը՝ ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովը, անմիջապես էր կասկածի տակ առել այդ հաղթանակը՝ նշելով, որ ընտրություններն անցել են ընդդիմախոսների ճնշման պայմաններում և հատկապես իր անունը սևացնելու տեխնոլոգիաների կիրառմամբ, բայց արդեն երկուշաբթի օրը Բաբանովը նույնպես հրապարակավ ընդունեց իր պարտությունը: Բնականաբար, այս փաստն ուրախացրեց Ժեենբեկովին, որը հայտարարեց, թե՝ «Ղրղզստանը աշխարհին ցույց տվեց իր ինքնիշխան, ժողովրդավարական պետություն լինելը», և, որ՝ «այստեղ միայն ժողովուրդն է ընտրում իր երկրի ապագան»:

Ուղիղն ասած՝ ղրղզները գլուխ գովելու առիթ ունեն. հետսովետական տարածքում և հատկապես միջինասիական երկրներում, 1–ին անգամ է, որ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը հրաժարվեց փոխել Սահմանադրությունը՝ 2–րդ անգամ վերընտրվելու նպատակով, հայտարարեց, որ չի հավակնում նույնիսկ վարչապետական աթոռին և նոր ընտրությունների արդյունքում իշխանությունը կամովին մեկ այլ մարդու հանձնեց: Արտառոց մի փաստ, որով Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև՝ կարկանդակի միջուկի պես սեղմված փոքրիկ, ոչ հարուստ այս երկիրն ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց: Թեպետ՝ ուշադրություն գրավելու մեկ այլ առիթ էլ կար, որ արտահայտվեց ընդդիմադիր թեկնածուի ղազախական այցով ու նախագահ Նազարբաևից ակնկալվող օգնության խնդրանքով, այդ պատճառով լարված ղազախա–ղրղըզական հարաբերություններով և ամենևին չբացառվող պետական հեղաշրջման սցենարով:

Ըստ արդեն նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հովանավորվող նավթային մագնատ Բաբաևը, որն այս ընթացքում ավելի մեծ գումարներ ծախսեց (մոտ 3 մլն դոլար), քան իշխանության հավանությունն ստացած թեկնածուն, հենց նման նպատակ էր հետապնդում: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ նախագահության համար այստեղ 11 այլ թեկնածուներ էլ էին պայքարում, այս տարածաշրջանի համար անօրինակ դրության ողջ պատկերը լիովին կամբողջանա:

Ինչ վերաբերում է Նազարբաևի հասցեին՝ Աթամբաևի սուր քննադատության արդյունքում ձևավորված լարված հարաբերություններին, այստեղ արդեն անսպասելի ոչինչ չկար: Բնական է, որ հատկապես Ղրղզստանի նախագահի հայտնի ելույթից հետո, որում Աթամբաևը Նազարբաևին մեղադրեց իր երկրի գործերին խառնվելում և սեփական արատավոր բարքերը Ղրղզստան ներմուծելում, Աստանան պիտի կոշտ պատասխան տար: Վերջինս նախ՝ խստացրեց Ղրղզստանի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը հանգեցրեց անցակետերում մինչ օրս շարունակվող մարդկային ահռելի կուտակումներին, մամուլը գրում է Բիշքեկի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների մասին, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք, Աստանան կշարունակի ճնշել Բիշթեկին, թե՝ հարաբերությունները եղբայրության ու բարեկամության նախկին հուն կվերադառնան:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding