Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ղրղզստանում խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզական աղմկոտ նախընտրական պայքարը վերջապես իր հանգուցալուծումն ստացավ: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում, 55% ձայների առավելությամբ, հաղթել է գործող նախագահի աջակցությունը վայելող էքս–վարչապետ, Սոցիալ–դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը: Ճիշտ է՝ վերջինիս մրցակից նավթային մագնատը՝ ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովը, անմիջապես էր կասկածի տակ առել այդ հաղթանակը՝ նշելով, որ ընտրություններն անցել են ընդդիմախոսների ճնշման պայմաններում և հատկապես իր անունը սևացնելու տեխնոլոգիաների կիրառմամբ, բայց արդեն երկուշաբթի օրը Բաբանովը նույնպես հրապարակավ ընդունեց իր պարտությունը: Բնականաբար, այս փաստն ուրախացրեց Ժեենբեկովին, որը հայտարարեց, թե՝ «Ղրղզստանը աշխարհին ցույց տվեց իր ինքնիշխան, ժողովրդավարական պետություն լինելը», և, որ՝ «այստեղ միայն ժողովուրդն է ընտրում իր երկրի ապագան»:

Ուղիղն ասած՝ ղրղզները գլուխ գովելու առիթ ունեն. հետսովետական տարածքում և հատկապես միջինասիական երկրներում, 1–ին անգամ է, որ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը հրաժարվեց փոխել Սահմանադրությունը՝ 2–րդ անգամ վերընտրվելու նպատակով, հայտարարեց, որ չի հավակնում նույնիսկ վարչապետական աթոռին և նոր ընտրությունների արդյունքում իշխանությունը կամովին մեկ այլ մարդու հանձնեց: Արտառոց մի փաստ, որով Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև՝ կարկանդակի միջուկի պես սեղմված փոքրիկ, ոչ հարուստ այս երկիրն ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց: Թեպետ՝ ուշադրություն գրավելու մեկ այլ առիթ էլ կար, որ արտահայտվեց ընդդիմադիր թեկնածուի ղազախական այցով ու նախագահ Նազարբաևից ակնկալվող օգնության խնդրանքով, այդ պատճառով լարված ղազախա–ղրղըզական հարաբերություններով և ամենևին չբացառվող պետական հեղաշրջման սցենարով:

Ըստ արդեն նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հովանավորվող նավթային մագնատ Բաբաևը, որն այս ընթացքում ավելի մեծ գումարներ ծախսեց (մոտ 3 մլն դոլար), քան իշխանության հավանությունն ստացած թեկնածուն, հենց նման նպատակ էր հետապնդում: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ նախագահության համար այստեղ 11 այլ թեկնածուներ էլ էին պայքարում, այս տարածաշրջանի համար անօրինակ դրության ողջ պատկերը լիովին կամբողջանա:

Ինչ վերաբերում է Նազարբաևի հասցեին՝ Աթամբաևի սուր քննադատության արդյունքում ձևավորված լարված հարաբերություններին, այստեղ արդեն անսպասելի ոչինչ չկար: Բնական է, որ հատկապես Ղրղզստանի նախագահի հայտնի ելույթից հետո, որում Աթամբաևը Նազարբաևին մեղադրեց իր երկրի գործերին խառնվելում և սեփական արատավոր բարքերը Ղրղզստան ներմուծելում, Աստանան պիտի կոշտ պատասխան տար: Վերջինս նախ՝ խստացրեց Ղրղզստանի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը հանգեցրեց անցակետերում մինչ օրս շարունակվող մարդկային ահռելի կուտակումներին, մամուլը գրում է Բիշքեկի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների մասին, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք, Աստանան կշարունակի ճնշել Բիշթեկին, թե՝ հարաբերությունները եղբայրության ու բարեկամության նախկին հուն կվերադառնան:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ