Բժիշկները ձիթայուղի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել
SOCIETY Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Lipids in Health and Disease հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձիթայուղի պարունակած հիդրօքսիտիրոզոլը, ինչպես ցույց են տվել մասնագետները, նվազեցնում Է կերակրի մեջ կենդանական ճարպերի չափից ավելի գործածության բացասական արդյունքը: Մասնավորապես, սույն նյութը հակաօքսիդիչ հատկություն ունի եւ պաշտպանական ներգործություն Է ունենում լյարդի, սրտի եւ գլխուղեղի վրա:
Մարդու օրգանիզմում ձիթայուղի պարունակած միացությունը մասնակցում Է երկարաշղթա կիսաչհագեցած ճարպաթթուների սինթեզին, որոնք կարեւոր դեր են խաղում արյունատար անոթների առողջության գործում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



