Բժիշկները ձիթայուղի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Lipids in Health and Disease հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձիթայուղի պարունակած հիդրօքսիտիրոզոլը, ինչպես ցույց են տվել մասնագետները, նվազեցնում Է կերակրի մեջ կենդանական ճարպերի չափից ավելի գործածության բացասական արդյունքը: Մասնավորապես, սույն նյութը հակաօքսիդիչ հատկություն ունի եւ պաշտպանական ներգործություն Է ունենում լյարդի, սրտի եւ գլխուղեղի վրա:
Մարդու օրգանիզմում ձիթայուղի պարունակած միացությունը մասնակցում Է երկարաշղթա կիսաչհագեցած ճարպաթթուների սինթեզին, որոնք կարեւոր դեր են խաղում արյունատար անոթների առողջության գործում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



