Օրգանիզմում մագնեզիումի անբավարարության նշանները
LIFEՄագնեզիումն անփոխարինելի տարր է, որն օգտակար է մեր մարմնում յուրաքանչյուր օրգանի համար: Մագնեզիումը հատկապես անհրաժեշտ է սրտի, մկանների և երիկամների կանոնավոր աշխատանքի համար:
Աչքերի կծկումները և հանկարծակի մկանային սպազմը նույնպես կարող են վկայել այդ անփոխարինելի տարրի անբավարարության մասին:
Մագնեզիումն օգնում է մարմնին հաղթահարել սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի մարսողությունը: Այդ ֆերմենտը ակտիվորեն մասնակցում է էներգիայի արտադրմանը, և հանդիսանում է բոլոր կենսաքիմիական գործընթացների էներգիայի աղբյուր:
Մագնեզիումի անբավարարության դեպքում կարող են առաջանալ`
-
Ցիստիտ, երիկամների տարբեր հիվանդություններ

-
Աղիքների հիվանդություններ, օրգանիզմի թունավորում

-
Դեպրեսիա, անքնություն

-
Հիպերտոնիա

-
Շաքարային դիաբետ

-
Անպտղություն

-
Կարիես

Մագնեզիումի անբավարարության առաջին նշաններն են`ախորժակի կորուստը, գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը, հոգնածությունը:
Մագնեզիումի անբավարարությունը կանխելու համար պետք է սննդում ներառել մագնեզիումով հարուստ մթերք և առողջ ապրելակերպ վարել: Խորհուրդ է տրվում օգտագործել կանաչ բանջարեղենի հյութ կամ կանաչ բանջարեղեն: Մագնեզիումով հարուստ են ջրիմուռները, տերևավոր կանաչ բանջարեղենը, լոբեղենը, ընկուզեղենը, արևածաղկի սերմերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



