Տառապո՞ւմ եք անքնությունից, չգիտե՞ք՝ ինչ անել. Առաջարկում ենք միջոցներ
LIFEՀետազոտությունները ցույց են տվել, որ ողջ աշխարհում տարբեր տարիքի մարդիկ տառապում են անքնությամբ: Որոշ մարդկանց մոտ այն կարող է կրել քրոնիկ բնույթ: Այս հիվանդության համար ռիսկային խումբ են համարվում հիմնականում տարեցները կամ նրանք, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով, բարձր պատասխանատվություն պահանջող մասնագետները: Անքնությունից ազատվելու համար հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառները: Դրա առաջացման հիմնական պատճառներից է անհանգիստ լինելը, նյարդային առօրյան և այլն:
Անքնության համար անբարենպաստ պայմաններ կարող են ստեղծել գիշերային աշխատանքը, մտավոր ծանրաբեռնվածությունը, քնելու տեղը փոխելը, նյարդային օրը: Ինչպես հիվանդությունների գերակշիռ մասը, այնպես էլ անքնությունն ունի հիվանդության առաջացման կանխարգելման և բուժման միջոցներ ու եղանակներ:

Եթե քնի խանգարումներն առաջացել են հոգեկան վիճակներից, լարվածությունից,ապա քնի խանգարման պատճառները գտնելուց և վերացնելուց հետո բնականոն քունը վերականգնվում է:

Որպեսզի չտառապեք քրոնիկ անքնությամբ, անհրաժեշտ է սովորական օրերին պառկել նույն ժամին, մտածել հաճելի բաների մասին և որքան հնարավոր է չլարվել: Եթե հետևեք այս խորհուրդներին, ապա 2-3 օրում ձեր քունը կվերականգնվի: Օգտակար են են նաև քնելուց առաջ զբոսանքները։
![]()
Քնից առաջ լարվածությունից հանգստանալու եղանակ է 37-39° С ջերմաստիճանի ջրով լոգանքը, դա անհրաժեշտ է կատարել 8-10 օր շարունակ։ Քնի խանգարման ինքնաբուժումը դեղորայքով վտանգավոր երևույթ է։ Առանց բժշկի թույլտվության քնաբեր ընդունելը ծանր հետևանքներ կարող է ունենալ:

Դրա հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ՝ ընկճվածություն, տրամադրության անկում, հիշողության և մտքի հետ կապված խանգարումներ, ընդհանուր թուլություն, իսկ որոշ դեպքերում՝ թմրամոլություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



