Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հմայիչ կնոջ 7 պատգամ

ԼԱՅՖ

Մազերը

Ամենից առաջ դրանք պետք է միշտ ՄԱՔՈՒՐ լինեն։ Մոռացե՛ք  սարսափ–հեքիաթները, թե մազերը շաբաթական երկու անգամից շատ լվանալը վնասակար է։ Մազերը պետք է լվանալ, եթե դրանք կեղտոտ են, իսկ տարբեր մարդկանց մոտ դա տարբեր հաճախականությամբ է լինում։

Հիմա՝ գույնի մասին։ Եթե դուք սկսել եք ներկելու գործընթացը, այն պետք է ԿԱՆՈՆԱՎՈՐ պահպանել կամ լրիվ սափրել գլուխը։ 2 սմ–ից երկար ուրիշ  գույնով աճող արմատները փնթի կերպար են ստեղծում։

Եվ վերջապես սանրվածքի ընտրությունը։ Իհարկե, դա ճաշակի հարց է։ Բայց հիշե՛ք, որ այն պետք է համապատասխանի ձեր դեմքի ձեւին։ Բացի այդ, ֆրանսիացիները մազերի երկարության ոսկե կանոն ունեն, որքան տարիքով է կինը, այնքան կարճ պետք է լինեն մազերը։

Մաշկը

Իհարկե, աշխարհի ոչ բոլոր կանայք կարող են հպարտանալ իդեալական մաշկով, ինչպիսին հունական աստվածուհիների ճենապակե արձանների մոտ է։ Բայց աշխարհում դեռ ոչ մի դիմափոշի, ոչ մի 10-կարատանոց ադամանդյա ականջօղ չեն կարողացել թաքցնել անխնամ մաշկը՝ անհարթություններով, պզուկներով, լայն ծակոտիներով կամ պիգմենտներով։ Այդ պատճառով մաշկի ամենօրյա խնամքի այնպիսի  կանոնը, ինչպիսին «մաքրում–տոնիկ–խոնավեցում»–ն է, պետք է անգիր հիշի ցանկացած կին։

Մկաններ

Իհարկե, ձեզ ոչ ոք չի ստիպում ինքնամոռաց նվիրվել բոդիբիլդինգին եւ դառնալ Շվարցենեգերը։ Բայց նվազագույն մկանային տոնուսը պետք է կանոնավոր պահպանել։ Հակառակ դեպքում ձեր հետույքը շատ հեռու կմնա տղամարդկանց համար ակնահաճո «բրազիլական հետույքից», իսկ կախված ուսերը եւ սրունքների մսերը թույլ չեն տա հագնել բաց զգեստներ։ Բացի այդ, մկանները մարզելը շատ ջանք չի պահանջում. առավոտյան 15 րոպե մարզվելը եւ մարզասարքերի վրա 15-20 րոպե մարզումը բավական կլինեն։

Մանիկյուր

Միանշանակ խնամված կնոջ կերպարը սկսվում է խնամված ձեռքերից։ Եվ անգամ եթե տղամարդիկ հերթ չեն կանգնել ձեր ձեռքը համբուրելու համար (դեռեւս), ապա վստա՛հ եղեք, որ տան գործերից հետո դաստակի կոշտացած մաշկը կամ թափված եղունգի լաքը նրանք անպայման կնկատեն։ Հիշե՛ք, «Ֆրեդի Քրյուգերի նման» աճեցրած եղունգները եւ եղունգի լաքի թթու գույները վաղուց նորաձեւ չեն։ Իսկ ահա դասական մանիկյուր արժե անել ամեն 10 օրը մեկ։ Մի կարեւոր պահ. եթե լաքը մաքրվել է մի եղունգից, այն պետք է երկու ձեռքից էլ մաքրել եւ  նորից քսել, այլ ոչ թե ծածկել մաքրված եղունգի լաքը։

Ոտքերը 

Համաձայն վիճակագրության՝ աչքերից հետո մարմնի այս հատվածը երկրորդն է, որի վրա կանգնում է տղամարդու հայացքը կին տեսնելիս։ Այդ պատճառով դրանք պետք է միշտ գերազանց վիճակում լինեն։ Ավելի լավ է պարանոցին 3 կնճիռ, քան թե մեկը զուգագուլպայի վրա։ Ոչ մի «աստղիկ» եւ «ցանց» դրանց վրա եւ անպայման բարձրակրունկ կոշիկ (2-4 սմ, եթե ինչ–ինչ պատճառներով բարակ ու երկար կրունկ չեք կարող կրել), բայց ոչ մի դեպքում «բալետկա», սանդալ–հողաթափ կամ ուգգի։

Շպարը

Նույն այդ անմոռանալի Շանելն ասում էր. «Աղջիկը, որը չի շպարվում, շատ բարձր կարծիք ունի իր մասին»։ Եվ շատ հեռու չէր ճշմարտությունից, որովհետեւ բնականը բնական, բայց մայր բնության շնորհած պարգեւները ընդգծելը մեղք չէ։ Կարեւորը չափը չանցնել, առօրյա շպարը չշփոթել երեկոյան շպարի հետ եւ միշտ ընդգծել  կամ շուրթերը կամ աչքերը, բայց ոչ երբեք երկու միասին։

Հագուստը

Անգամ եթե ձեր ֆինանսական միջոցները սուղ են ձեզ թույլ չեն տալիս ամեն ամիս թարմացնել զգեստապահարանը, հիշե՛ք. հագուստը պետք է միշտ համապատասխանի տարիքին եւ կազմվածքին։ Իրականում խնամված կինը պետք է այսպես կոչված «բազային զգեստապահարան» ունենա՝ փոքրիկ սեւ զգեստ, սեւ տաբատ, սպիտակ վերնաշապիկ, բեժ ջեմփեր, V-ձեւ կտրվածքով, կոստյում, բեժ քաշմիրե վերարկու, սեւ անձրեւանոց, «մատիտ» կիսաշրջազգեստ, 3-4 զույգ կոշիկ։ Իսկ հետո ինքներդ փորձեր արեք աքսեսուարների հետ՝ գլխաշորով, զարդերով, պայուսակներով, ձեռնոցներով, գլխարկներով եւ այլն։

Օծանելիքը

Ճիշտ ընտրված օծանելիքի բույրը պետք է զգացվի խնամված կնոջ հայտնվելուց մի ակնթարթ առաջ եւ մնա օդում նրա հեռանալուց հետո որոշ ժամանակ։ Այդ պատճառով մի՛ խնայեք օծանելիքի վրա. թող այն մեկը լինի, բայց բացառապես ձերը, ոչ մեկի բույրին նման չլինի։ Բայց ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ. «որքան շատ, այնքան լավ» սկզբունքը չի գործում։

Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE

ԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՈւկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ 36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»