Yerevan, 23.February.2026,
00
:
00
BREAKING


Հմայիչ կնոջ 7 պատգամ

LIFE

Մազերը

Ամենից առաջ դրանք պետք է միշտ ՄԱՔՈՒՐ լինեն։ Մոռացե՛ք  սարսափ–հեքիաթները, թե մազերը շաբաթական երկու անգամից շատ լվանալը վնասակար է։ Մազերը պետք է լվանալ, եթե դրանք կեղտոտ են, իսկ տարբեր մարդկանց մոտ դա տարբեր հաճախականությամբ է լինում։

Հիմա՝ գույնի մասին։ Եթե դուք սկսել եք ներկելու գործընթացը, այն պետք է ԿԱՆՈՆԱՎՈՐ պահպանել կամ լրիվ սափրել գլուխը։ 2 սմ–ից երկար ուրիշ  գույնով աճող արմատները փնթի կերպար են ստեղծում։

Եվ վերջապես սանրվածքի ընտրությունը։ Իհարկե, դա ճաշակի հարց է։ Բայց հիշե՛ք, որ այն պետք է համապատասխանի ձեր դեմքի ձեւին։ Բացի այդ, ֆրանսիացիները մազերի երկարության ոսկե կանոն ունեն, որքան տարիքով է կինը, այնքան կարճ պետք է լինեն մազերը։

Մաշկը

Իհարկե, աշխարհի ոչ բոլոր կանայք կարող են հպարտանալ իդեալական մաշկով, ինչպիսին հունական աստվածուհիների ճենապակե արձանների մոտ է։ Բայց աշխարհում դեռ ոչ մի դիմափոշի, ոչ մի 10-կարատանոց ադամանդյա ականջօղ չեն կարողացել թաքցնել անխնամ մաշկը՝ անհարթություններով, պզուկներով, լայն ծակոտիներով կամ պիգմենտներով։ Այդ պատճառով մաշկի ամենօրյա խնամքի այնպիսի  կանոնը, ինչպիսին «մաքրում–տոնիկ–խոնավեցում»–ն է, պետք է անգիր հիշի ցանկացած կին։

Մկաններ

Իհարկե, ձեզ ոչ ոք չի ստիպում ինքնամոռաց նվիրվել բոդիբիլդինգին եւ դառնալ Շվարցենեգերը։ Բայց նվազագույն մկանային տոնուսը պետք է կանոնավոր պահպանել։ Հակառակ դեպքում ձեր հետույքը շատ հեռու կմնա տղամարդկանց համար ակնահաճո «բրազիլական հետույքից», իսկ կախված ուսերը եւ սրունքների մսերը թույլ չեն տա հագնել բաց զգեստներ։ Բացի այդ, մկանները մարզելը շատ ջանք չի պահանջում. առավոտյան 15 րոպե մարզվելը եւ մարզասարքերի վրա 15-20 րոպե մարզումը բավական կլինեն։

Մանիկյուր

Միանշանակ խնամված կնոջ կերպարը սկսվում է խնամված ձեռքերից։ Եվ անգամ եթե տղամարդիկ հերթ չեն կանգնել ձեր ձեռքը համբուրելու համար (դեռեւս), ապա վստա՛հ եղեք, որ տան գործերից հետո դաստակի կոշտացած մաշկը կամ թափված եղունգի լաքը նրանք անպայման կնկատեն։ Հիշե՛ք, «Ֆրեդի Քրյուգերի նման» աճեցրած եղունգները եւ եղունգի լաքի թթու գույները վաղուց նորաձեւ չեն։ Իսկ ահա դասական մանիկյուր արժե անել ամեն 10 օրը մեկ։ Մի կարեւոր պահ. եթե լաքը մաքրվել է մի եղունգից, այն պետք է երկու ձեռքից էլ մաքրել եւ  նորից քսել, այլ ոչ թե ծածկել մաքրված եղունգի լաքը։

Ոտքերը 

Համաձայն վիճակագրության՝ աչքերից հետո մարմնի այս հատվածը երկրորդն է, որի վրա կանգնում է տղամարդու հայացքը կին տեսնելիս։ Այդ պատճառով դրանք պետք է միշտ գերազանց վիճակում լինեն։ Ավելի լավ է պարանոցին 3 կնճիռ, քան թե մեկը զուգագուլպայի վրա։ Ոչ մի «աստղիկ» եւ «ցանց» դրանց վրա եւ անպայման բարձրակրունկ կոշիկ (2-4 սմ, եթե ինչ–ինչ պատճառներով բարակ ու երկար կրունկ չեք կարող կրել), բայց ոչ մի դեպքում «բալետկա», սանդալ–հողաթափ կամ ուգգի։

Շպարը

Նույն այդ անմոռանալի Շանելն ասում էր. «Աղջիկը, որը չի շպարվում, շատ բարձր կարծիք ունի իր մասին»։ Եվ շատ հեռու չէր ճշմարտությունից, որովհետեւ բնականը բնական, բայց մայր բնության շնորհած պարգեւները ընդգծելը մեղք չէ։ Կարեւորը չափը չանցնել, առօրյա շպարը չշփոթել երեկոյան շպարի հետ եւ միշտ ընդգծել  կամ շուրթերը կամ աչքերը, բայց ոչ երբեք երկու միասին։

Հագուստը

Անգամ եթե ձեր ֆինանսական միջոցները սուղ են ձեզ թույլ չեն տալիս ամեն ամիս թարմացնել զգեստապահարանը, հիշե՛ք. հագուստը պետք է միշտ համապատասխանի տարիքին եւ կազմվածքին։ Իրականում խնամված կինը պետք է այսպես կոչված «բազային զգեստապահարան» ունենա՝ փոքրիկ սեւ զգեստ, սեւ տաբատ, սպիտակ վերնաշապիկ, բեժ ջեմփեր, V-ձեւ կտրվածքով, կոստյում, բեժ քաշմիրե վերարկու, սեւ անձրեւանոց, «մատիտ» կիսաշրջազգեստ, 3-4 զույգ կոշիկ։ Իսկ հետո ինքներդ փորձեր արեք աքսեսուարների հետ՝ գլխաշորով, զարդերով, պայուսակներով, ձեռնոցներով, գլխարկներով եւ այլն։

Օծանելիքը

Ճիշտ ընտրված օծանելիքի բույրը պետք է զգացվի խնամված կնոջ հայտնվելուց մի ակնթարթ առաջ եւ մնա օդում նրա հեռանալուց հետո որոշ ժամանակ։ Այդ պատճառով մի՛ խնայեք օծանելիքի վրա. թող այն մեկը լինի, բայց բացառապես ձերը, ոչ մեկի բույրին նման չլինի։ Բայց ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ. «որքան շատ, այնքան լավ» սկզբունքը չի գործում։

Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue