Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալեքս Գևորգյան․ Նա ընդամենը 15 տարեկանում դպրոցական դասարանից հասավ համալսարանական լսարան՝ բացառիկ տաղանդով շրջանցելով բոլոր ստանդարտ փուլերը։ Երիտասարդ դաշնակահարը ներկայումս ուսումը շարունակում է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանում՝ պրոֆեսոր Հենրի Զիգֆրիդսոնի դասարանում։ Նա ներկայանում է նաև եվրոպական բեմերում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացած նրա մենահամերգը դասական երաժշտության սովորական երեկո չէր. հարյուրամյակների պատմություն ունեցող գործերը հնչեցին այսօրվա ռիթմով։ Իսկ Ալեքսի համար հարազատ էր այս բեմը. նա 3 տարի առաջ կազմակերպված «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի մրցանակակիրներից մեկն էր։

Այս անգամ նրա ընտրած ծրագիրը բացառիկ երաժշտական կոնտրաստների մասին էր. Բախ,  Բեթհովեն, Սկրյաբին, Պրոկոֆև․․․ նրանց ստեղծագործությունների կատարումը պահանջում է ոչ միայն տաղանդ, վիրտուոզ տեխնիկա, այլև ահռելի մեծ  աշխատանք։

Կարդացեք նաև

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում Ալեքսի առաջին ուսուցիչը՝ Հասմիկ Անչարակյանը, հիշում է, որ երաժշտության հանդեպ այս սերն ու աշխատասիրությունն Ալեքսի մոտ նկատել է  հենց իրենց ծանոթության սկզբում, երբ Ալեքսն ընդամենը 5 տարեկան էր․ «Նա եկավ ու սկսեց դաշնամուր նվագել, բայց գիտեմ, որ իր հրապուրանքը երաժշտության հանդեպ սկսվել է շատ փոքրուց։ Երբ նայում ես իր տեսաերիզները, տեսնում ես՝ ինչպես է երաժշտության տակ հրճվում, մասնակցում, չափ տալիս դիրիժորի պես, և այլն։

Շատ կարևոր է աշխատանքը, ինչը նաև այս համերգի հաջողությունն է։ Առանց աշխատանքի չի լինում, և ամեն մի ունկնդիր այսօր տեսնում է, թե դա ինչ նվիրումի, ինչ աշխատանքի արդյունք է։ Ես հիացած եմ իր արտահայտչականությամբ։ Ինքը նուրբ հոգի ունի և շատ ամուր կամք։ Այս ծրագիրը, որ նա կարողացավ վերարտադրել, ահավոր բարդ էր, ամբողջ իր հոգու խորությամբ, իր վարպետությամբ և կամքի շնորհիվ նա կարողացավ արտակարգ հաջողություն ունենալ»։

Տաղանդավոր արտիստի ներուժը տարիներ առաջ նկատել և ուղղորդել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։  Նա բարձր է գնահատում այն որակական թռիչքը, որն արձանագրել է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանի սանը. «Ալեքսի հետ ես ծանոթացա իր ուսուցիչ Արմեն Բաբախանյանի միջոցով. նա ինձ մի օր ասաց, որ ունի աշակերտ, ով ստեղծագործում է, և կուզեր, որ ես լսեի․ դա մոտավորապես 5-6 տարի առաջ էր։ Այդ ժամանակից այն ահռելի աճը, որն ինքը շարունակական ապրում է, իհարկե, ոգևորում է։

Երեկ մենք ունկնդրեցինք իր կատարումներն արդեն Գերմանիայում ուսուցանելու ընթացքում. ահռելի աշխատանք է արված։ Սա իսկապես մի նվիրյալ անձնավորության աշխատանքի արդյունք է, նա ամբողջությամբ նվիրված է երաժշտությանը և երաժշտության մեջ է ապրում։

Իսկ երեկվա համերգն ուղղակի ապշեցուցիչ աշխատանք էր, և ես շատ ուրախանում եմ, որ նման երիտասարդություն կա մեզ մոտ և նման նվիրյալ անձինք։ Սա ոգևորիչ է և նաև խոսում է մեր գենոֆոնդի մասին, թե ինչ ենք մենք,  ովքեր ենք մենք և դեռ շատ բան ունենք անելու»։

Ինքը՝ դաշնակահարը, նոր միջավայրն ընդունում է շատ բնական ու հանգիստ, քանի որ երաժշտությունն իր համար պարզապես առօրյա է.

Ալեքսի համար դասական գործերը կատարելիս կարևոր է ունկնդրին սեփական ասելիքը տեղ հասցնելը. «Կարծում եմ` երաժշտության ուժն այսօր այն է, որ մենք մինչ օրս կատարում ենք հարյուրամյակներ առաջ գրված ստեղծագործություններ, բայց մեր առաքելությունը՝ իբրև կատարողներ, կարծում եմ՝ այդ երաժշտության մեջ տարբեր ժամանակներում նոր ասելիք գտնելն է»։

Իսկ իր ամենամեծ ու մարդկային երազանքի մասին խոսելիս երիտասարդ արտիստը նշում է. «Ես երազում եմ այս երաժշտությունը հասցնել ամբողջ աշխարհին, և եթե իմ երաժշտությունը կդիպչի հանդիսատեսից գոնե մեկին, այդ ժամանակ ես ինձ երջանիկ կզգամ»։

Մարդկային անմիջականություն, համաշխարհային մշակույթի արդիական ընկալում և բեմական բացառիկ թեթևություն․ Ալեքս Գևորգյանի երաժշտությունը հաստատ դիպավ ունկնդրի հոգուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները՝ Դավիթ Ջվոթյանի

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ Հայաստան