Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերին Լարսը, ԵՏՄ-ի օգուտները և Հայաստանի տրանսպորտային լիակատար շրջափակումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հունիսի 23-ին Վրաստանում տեղացած հորդառատ անձրևները բավական էին, որպեսզի Հայաստանը մեկ օրում հայտնվի լիակատար տրանսպորտային շրջափակման մեջ: Անձրևների հետևանքով փակված է ռուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետով անցնող ճանապարհը, որը Ռուսաստանի և Հայաստանի միջև գործող միակ ցամաքային կապն է: Հարյուրավոր տոննա ապրանքներ, մասնավորապես գյուղմթերք արտահանող մեր բեռնատարները կանգնել են փաստի առջև: Բերքը փչանում է, ամեն րոպե կորուստները մեծանում են, որոնք կարելի է հաշվել միլիոնավոր դոլարներ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դժվարանում է վնասների կոնկրետ թվեր նշել, սակայն ենթադրելի է, որ գյուղմթերքի մեծ մասը կես ամիս մնալով Վրաստանում, արդեն իսկ փչացել է: Արտահանողների մի մասը երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով, սակայն դա էլ երկարացնում է ճանապարհը և չնախատեսված լրացուցիչ ծախսեր առաջացնում: Հատկապես տուժել են միրգ, մասնավորապես ծիրան արտահանողները:

Armtimes.am կայքը գրում է, որ Վերին Լարսի անցակետի փակման հետևանքով հսկայական վնասներ են կրել փոքր ծավալներով դեպի Ռուսաստան ծիրան արտահանողները: Նրանց մի մասը Լարսի անցակետից շրջվել է դեպի Փոթի՝ փորձելով տեղ հայթայթել լաստանավում, մյուս մասը` լսելով, որ անցակետը շուտով կբացվի, շարունակում են սպասել: Իսկ այդ ընթացքում նրանց տեղափոխած ծիրանի մի զգալի մասը փչացել է ու արդեն ենթակա չէ վաճառքի:

«Վիճակը ծանրանում է նրանով, որ այդ փոքր արտահանողները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, ծիրանը գյուղացիներից վերցրել են հիմնականում «նիսյայով», խոստանալով վճարել ապրանքը Ռուսաստանում վաճառելուց հետո: Արդյունքում ստացվելու է այնպես, որ գյուղացիները չեն ստանալու իրենց գումարները, իսկ արտահանողներն էլ զգալի վնասներ են կրելու տեղափոխման համար իրենց կատարած ծախսերի չափով: Մեր տեղեկություններով, խոսքը  մի քանի հարյուր տոննա ծիրանի մասին է, որի արժեքը մոտենում է մեկ միլիոն դոլարի»,- գրում է Armtimes.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ եկել է ժամանակը Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի շուրջ բանակցություններ վարելու համար: Սակայն ո՞րն է այդ այլընտրանքը: Լավ վիճակում գտնվող ճանապարհ անցնում է Հարավային Օսիայի տարածքով: Սակայն Ռուսաստանի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև առկա է սուր հակամարտություն, և այդ ճանապարհը փակ է քաղաքական պատճառներով: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական և ռուսական կողմի հետ այլընտրանքային ճանապարհի համար, սակայն Հարավային Օսիայի նախագահի մամուլի խոսնակ Հանա Յանովսկայան հայտարարել է, որ Հարավային Օսիան չի ստացել որևէ դիմում Հայաաստանից՝ հայկական բեռնատարներն իր տարածքով տարանցելու վերաբերյալ։

PanARMENIAN.Net կայքի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ «Հարավային Օսիայի տարածքով ավտոմոբիլային հաղորդակցության թեման հարկ է քննարկել այդ պետության իշխանությունների հետ»: Բեգլարյանը չի ասել, որ բանակցում է Հարավային Օսիայի հետ, խոսքը վրացական և ռուսական կողմերի մասին է, քանի որ Հայաստանը չի ճանաչում Հարավային Օսիայի անկախությունը, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կստեղծվեն Վրաստանի հետ: Եվ եթե ՌԴ ԱԳՆ-ն հայկական կողմին ասում է, որ պետք է այդ հարցով բանակցել Հարավային Օսիայի իշխանությունների հետ, փաստացի Հայաստանին մերժում է այդ հարցում աջակցություն ցուցաբերելուց:

Ինքնին հասկանալի է, որ անգամ եթե Հայաստանը բանակցի Հարավային Օսիայի հետ, սահմանի փակ լինելը կապված է զուտ ռուս-վրացական հակամարտության հետ, անհրաժեշտ է Վրաստանի և Ռուսաստանի միջև համաձայնությունը: Ստացվում է, որ այս պահին նման համաձայնության հնարավորության մասին խոսելը անիմաստ է: Մյուս այլընտրանքային ճանապարը անցնում է Աբխազիայի տարածքով, սակայն խնդիրը նույն օպերայից է, Աբխազիան հակամարտության մեջ է Վրաստանի հետ, չի գործում Աբխազական երկաթուղին:

Այսպիսով` ունենք մի իրավիճակ, երբ անգամ լավ բերք և բավական ապրանքներ ունենալու պարագայում Հայաստանը բախվում է տրանսպորտային լուրջ խնդիրների և շատ անսպասելիորեն կարող է հայտնվել տոտալ բլոկադայի մեջ: Անգամ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոստովանել է, որ ԵՏՄ երկրների հետ սահման չունենալը էականորեն դժվարեցնում է այն հիմնական առավելություններից օգտվելու հնարավորությունը, որ կարող էր լինել, եթե միասնական սահման լիներ: Միաժամանակ նա նկատել է, որ դա չի վերացնում հնարավորությունը, որ մենք կարող ենք իսկապես օգվել ԵՏՄ-ի մեծ շուկայից:

Այստեղ հարց է առաջանում` իյա, իրո՞ք: Եվ ինչպե՞ս է Հայաստանը օգտվում այդ ԵՏՄ շուկայից, երբ նման իրավիճակում է հայտնվում և օրերով, ամիսներով արտահանողները չգիտեն ինչպես հասցնել ապրանքը, ինչպես հետ բերել կրած վնասները, երբ շատ դեպքերում նրանք չունեն նման իրավիճակներից ապահովագրվելու որևէ հնարավորություն: Պետական իշխանությունն էլ նրանց անտեր է թողում` չմշակելով վնասի փոխհատուցման որևէ գործուն մեխանիզմ: Վերջին տարվա ընթացքում առանց Վերին Լարսի ճանապարհի փակման էլ զգալի նվազել է առևտրաշրջանառությունը ԵՏՄ երկրների, ավելի ճիշտ` Ռուսաստանի հետ:

Իհարկե, իրավիճակը հիմնականում ունի օբյեկտիվ պատճառներ: Հայաստանի կամքից անկախ է, որ հայտնվել ենք այսպիսի աննախանձելի աշխարհագրական դիրքում, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայտնի պատճառներով շրջափակման մեջ ենք, իսկ Վրաստանն էլ հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ: Հետևաբար Հայաստանի իշխանություններից պահանջվում են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ռուս-վրացական քաղաքական հակասությունները չտարածվեն տարանցիկ առևտրի վրա: Միջազգային փորձն առկա է, երբ հակամարտող երկրները, չնայած սուր հակասություններին, առևտրի ոլորտում բացառություն են անում:

Խնդիրն այնքան լուրջ է, որ բավական չէ սոսկ Ռուսաստանի և Վրաստանի հետ բանակցություններ վարելը: Եթե խնդիրը լուծում չի ստանում այդ երկու երկրների միջև, Հայաստանը պետք է խնդիրը բարձրացնի Եվրամիության առջև նույնպես, որտեղ ինտեգրվում է Վրաստանը: Հաճախ են հայտարարում, որ Հարավային Կովկասը, մասնավորապես Վրաստանն ու Հայաստանը կարող են կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Եվ հիմա ինչպե՞ս են նրանք կամուրջ դառնալու, երբ նման տրանսպորտային ենթակառուցվածքների լուրջ խնդիրներ կան:

Հայաստանի համար Եվրամիությունը կարող է դառնալ միջնորդ Վրաստանի հետ ինչ-որ համաձայնության գալու հարցում: Ի վերջո, Հայաստանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ է, իսկ ԵՄ-ն անդադար հայտարարում է հարևանների հետ տնտեսական ինտեգրացիան և ազատ առևտուրը խրախուսելու մասին: Իսկ Ռուսաստանի պարագայում Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է և իրավունք ունի, նաև պարտականություն խնդիրները բարձրացնել և հասնել դրանց լուծմանը, այլապես անիմաստ է և ծիծաղելի խոսել ԵՏՄ օգուտների մասին:

Տիգրան Խաչատրան,  Past.am վերլուծաբան

Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև