Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գնալով Միացյալ Նահանգներ` կյանքս զրոյից սկսեցի. «Armenoids» խմբի հիմնադիրը՝ Հայաստանից հեռանալու դժվարությունների և անձնական կյանքի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Իմ և Նադեժդայի` հայրենիք վերադառնալու ամենակարևոր պատճառը կարոտն էր»,- նշում է ավելի քան երեք տարի ԱՄՆ-ում իր գործունեությունը ծավալող Էդգար Ռոստոմյանը, ով «Armenoids» խմբի հիմնադիրն է:

Life.panorama.am-ը զրուցել է Էդգարի հետ` Հայաստանից հեռանալուց հետո ունեցած դժվարությունների, հիասթափությունների, հետագայում հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու առաջարկների, ներկայիս գործունեության և անձնական կյանքի մասին:

«3 տարի և մի փոքր ավելի ես և Նադեժդան մեր հայրենիքում չէինք եղել: Պետք է նշեմ, որ ամիսներ առաջ տեղի ունեցած ցավալի դեպքերը լուրջ ազդեցություն ունեցան մեզ վրա: Մենք հենց այդ օրերին էինք ուզում լինեինք Հայաստանում, բայց, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով մեր այցը փոքր-ինչ հետաձգվեց: Այնուամենայնիվ, մենք այսօր այստեղ ենք և պետք է նկատեմ, որ Երևանում գտնվելու առաջին օրերի ընթացքում ես և կինս մեծ անակնկալի եկանք. մենք հասկացանք, որ անկախ երկրի ներսում եղած բարդություններից, անկախ արտաքին և ներքին ճնշումներից, անկախ վերջին պատերազմական օրերից, Երևանը բոլորովին այլ շունչ է ստացել, շատ ավելի գեղեցիկ է դարձել: Նկատելի է, որ այսօր հայ աղջիկներն ավելի խնամված ու գեղեցիկ են դարձել: Այս առումով, հավատացեք, մենք մեծ ոգևորություն ապրեցինք,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց Էդգար Ռոստոմյանը, ով Հայաստանում կմնա մոտ 1,5 ամիս:

Էդգարը պատմեց, որ արդեն հասցրել է վերսկսել իր երաժշտական գործունեությունը, միևնույն ժամանակ հավատացրեց, որ չնայած երկարատև դադարին, երբեք էլ չի հեռացել երաժշտական ասպարեզից, պարզապես վերջին տարիներին իր հաջողությունները կապված են եղել ամերիկյան ֆիլմարտադրություն մտնելու հետ.

«Այս պահին համագործակցում եմ շատ տաղանդավոր երիտասարդ մի երաժշտի` Աբրահամ Մկրտչյանի հետ: Այնպես ստացվեց, որ վերջին տարիներին ես իմ ժամանակի մեծ մասն անցկացրի ֆիլմերի նկարահանման հրապարակներում: Բայց այս ամենով հանդերձ` երբեք տարբերություն չեմ դրել երաժշտության և դերասանական գործունեության մեջ»,- նկատեց դերասանը` տեղեկացնելով, որ շուտով իր երաժշտասեր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ.

«Ներկայումս ունեմ նախօրոք ծրագրված նպատակ և միջոցներ, որոնք ներդնելու եմ նոր երաժշտական նախագծի ստեղծման համար: Եվ քանի որ, «Armenoids»-ի տեսահոլովակները հասարակության համար հետաքրքիր են եղել ոչ միայն իրենց երաժշտությամբ, այլ նաև գրաֆիկական լուծումներով, մենք, պահպանելով ավանդույթները, շուտով հանդիսատեսի դատին կհանձնենք նոր տեխնոլոգիաներով նկարահանած տեսահոլովակ»,-ասաց Էդգարը:

Նրա խոսքով` այս տեսահոլովակով սկիզբ կդրվի փոքր-ինչ գլոբալ նախագծի, որի շնորհիվ իրենք կփորձեն հանդես գալ ոչ միայն Հայաստանի սահամանների և սփյուռքահայության, այլև` արտերկրացիների համար.

«Քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում լուրջ կապեր եմ հաստատել շատ կազմակերպությունների հետ, կփորձեմ իրենց օգնությամբ և իրենց հետ միասին իմ գործունեությունն էլ ավելի ընդլայնել»,- նշեց Էդգար Ռոստոմյանն ու ավելացրեց.

 «Այսօր չափազանց ուրախ և հպարտ եմ, որ կարող եմ ինչ-որ բանով ծառայել հայրենիքիս` օգտագործելով իմ կապերը: Հայաստան գալուց առաջ ես և կինս մասնակցեցինք բարեգործական մեծ ֆեշն ցուցադրության, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացանք Արցախի ազգային տարազներով: Իսկ արդեն ցուցադրությունից հետո գոյացած ողջ գումարը բարեգործական հիմունքներով ուղղվեց Արցախի մեր ազատամարտիկներին և բանակին»:

Ի դեպ՝ երգիչ-դերասանը պատմեց նաև, որ շատ շուտով Երևանում կմեկնարկի մի նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնց մանրամասների մասին սակայն, Էդգարը գերադասեց դեռևս չխոսել.

«Միայն մեկ բան կարող եմ ասել՝ ապրիլյան օրերին կատարված իրադարձությունները և հայ զինվորի հերոսություններն անպայման ներկայացված են լինելու այս նոր ֆիլմում, ինչը, կարծում եմ, հետագայում մեծ արձագանք կստանա»:

Խոսելով ԱՄՆ-ում ծավալած իր դերասանական գործունեության մասին՝ Էդգարը պատմեց, որ հանդիպած դժվարություններից հետո իրեն հնարավորություն է ընձեռնվել նկարահանվել մի շարք ամերիկյան ֆիլմերում` խաղալով հայտնի դերասան-դերասանուհիների հետ.

«Վերջին մեկ տարում ինձ հնարավորություն ընձեռնվեց մտնել Ամերիկայի պրոֆեսիոնալ դերասանական ընկերություն, որի միջոցով հոլիվուդյան մեծ ընկերությունները` սկսած Paramount Pictures-ից մինչև  Warner Bros. Pictures, քասթինգի միջոցով դերասաններին առաջարկում են նկարահանվել սերիալներում, ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում: Բացի մի շարք ֆիլմերում նկարահանվելուց և դրանցից երկուսում հայի կերպար մարմնավորելուց, ինքս հանդես եմ եկել մոտ 20 հեռուստատեսային նախագծերում, որոնցից մեկում նկարահանվել եմ Անջելիա Ջոլիի մայրիկի, իսկ մյուսում` Դենի Տրեխոյի հետ»,- մեզ հետ զրույցում նշեց Էդգար Ռոստոմյանը:

Ինչպես նշում է Էդգարը, չնայած գրանցած հաջողություններին, ինքը երբեք չի կորցրել էլ ավելի  կատարելագործվելու իր ձգտումը.

«Այսօր ԱՄՆ-ում ընդգրկվել որևէ նախագծում, չափազանց բարդ երևույթ է: Այս տարիների ընթացքում ես ինձ համար չափազանց կարևորել եմ կրթությունը: Սովորել եմ և այս պահին էլ կնոջս հետ միասին համարվում ենք քոլեջի ուսանողներ: Մշտապես կատարելագործում եմ անգլերենի իմացությունս, քանի որ այն շատ կարևոր է: Պետք է նշեմ, սակայն, որ ի տարբերություն շատ դերասանների, մենք` հայերս, ունենք մեր առավելությունները. բացի անգլերենից, մենք խոսում ենք նաև ռուսերենով և հայերենով: Ի դեպ, ի ուրախություն մեզ, վերջերս հոլիվուդյան մի քանի ֆիլմերում գործածվում է հայերենը`  շնորհիվ մեր սփյուռքահայության, Հայոց Ցեղասպանության առթիվ կազմակերպված միջոցառումների և այլն»,- նկատեց Էդգարը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում ապրած տարիների ընթացքում ունեցած իր և կնոջ դժվարություններին ու հիասթափություններին` Էդգար Ռոստոմյանը խոստովանեց, որ չնայած իրենց կյանքում եղել են շատ դժվարություններ, սակայն ոչ ինքը, և ոչ էլ իր կինը երբևէ չեն զղջացել իրենց կյանքն ԱՄՆ-ում շարունակելու որոշման համար.

«Գիտեք, յուրաքանչյուրին իր կյանքում տրվում է մեկ հնարավորություն, որը նա պետք է օգտագործի և ծառայեցնի սեփական նպատակին: Եթե մարդը հավատում է իր նպատակներին և եթե նա աշխատում է այդ նպատակների իրագործման համար, նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- նշեց դերասանն ու շարունակեց.

«Ինձ համար երբևէ սպասելի չի եղել, որ ես մի օր կմտնեմ հոլիվուդյան կինոարտադրության ամենամեծ ընկերությունների մեջ և որ մի օր ես կսկսեմ նկարահանվել նրանց սերիալներում կամ ֆիլմերում: Դա պարզապես նպատակային աշխատանքի հետևանք էր: Ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե հիասթափության զգացում չեմ ապրել և ինձ թույլ չեմ զգացել, թեպետ ԱՄՆ-ում անցկացրած այս երեք տարիների ընթացքում ունեցել եմ շատ դժվար օրեր և ամիսներ: Գնալով Միացյալ Նահանգներ, ես, կարելի է ասել, որ կյանքս զրոյից սկսեցի»:

Զրույցի ընթացքում անդրադառնալով նաև իր անձնական կյանքին` Էդգար Ռոստոմյանը հույս հայտնեց, որ շատ շուտով ինքը և իր կինը նորություն կունենան, որի մասին հաճույքով կկիսվեն իրենցով հետաքրքրվողների հետ.

«Վերջին տարիներն իմ և Նադեժդայի մոտ ավելի շատ պրոֆեսիոնալ կարիերա ստեծելու և մեր անձնական կյանքը օտար երկրում ավելի կայուն դարձնելու տարիներ էին, որպեսզի հետագայում մեր ապագա բալիկը ունենա անհոգ և հանգիստ մանկություն: Պետք է անպայման նշեմ, որ ես անձամբ իմ երեխայի ապագան տեսնում եմ հենց իր հայրենիքում` Հայաստանում, որովհետև այստեղ մարդիկ շատ ավելի ազնիվ և անմիջական են»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասան և երաժիշտ Էդգար Ռոստոմյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունը