Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գնալով Միացյալ Նահանգներ` կյանքս զրոյից սկսեցի. «Armenoids» խմբի հիմնադիրը՝ Հայաստանից հեռանալու դժվարությունների և անձնական կյանքի մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

«Իմ և Նադեժդայի` հայրենիք վերադառնալու ամենակարևոր պատճառը կարոտն էր»,- նշում է ավելի քան երեք տարի ԱՄՆ-ում իր գործունեությունը ծավալող Էդգար Ռոստոմյանը, ով «Armenoids» խմբի հիմնադիրն է:

Life.panorama.am-ը զրուցել է Էդգարի հետ` Հայաստանից հեռանալուց հետո ունեցած դժվարությունների, հիասթափությունների, հետագայում հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու առաջարկների, ներկայիս գործունեության և անձնական կյանքի մասին:

«3 տարի և մի փոքր ավելի ես և Նադեժդան մեր հայրենիքում չէինք եղել: Պետք է նշեմ, որ ամիսներ առաջ տեղի ունեցած ցավալի դեպքերը լուրջ ազդեցություն ունեցան մեզ վրա: Մենք հենց այդ օրերին էինք ուզում լինեինք Հայաստանում, բայց, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով մեր այցը փոքր-ինչ հետաձգվեց: Այնուամենայնիվ, մենք այսօր այստեղ ենք և պետք է նկատեմ, որ Երևանում գտնվելու առաջին օրերի ընթացքում ես և կինս մեծ անակնկալի եկանք. մենք հասկացանք, որ անկախ երկրի ներսում եղած բարդություններից, անկախ արտաքին և ներքին ճնշումներից, անկախ վերջին պատերազմական օրերից, Երևանը բոլորովին այլ շունչ է ստացել, շատ ավելի գեղեցիկ է դարձել: Նկատելի է, որ այսօր հայ աղջիկներն ավելի խնամված ու գեղեցիկ են դարձել: Այս առումով, հավատացեք, մենք մեծ ոգևորություն ապրեցինք,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց Էդգար Ռոստոմյանը, ով Հայաստանում կմնա մոտ 1,5 ամիս:

Էդգարը պատմեց, որ արդեն հասցրել է վերսկսել իր երաժշտական գործունեությունը, միևնույն ժամանակ հավատացրեց, որ չնայած երկարատև դադարին, երբեք էլ չի հեռացել երաժշտական ասպարեզից, պարզապես վերջին տարիներին իր հաջողությունները կապված են եղել ամերիկյան ֆիլմարտադրություն մտնելու հետ.

«Այս պահին համագործակցում եմ շատ տաղանդավոր երիտասարդ մի երաժշտի` Աբրահամ Մկրտչյանի հետ: Այնպես ստացվեց, որ վերջին տարիներին ես իմ ժամանակի մեծ մասն անցկացրի ֆիլմերի նկարահանման հրապարակներում: Բայց այս ամենով հանդերձ` երբեք տարբերություն չեմ դրել երաժշտության և դերասանական գործունեության մեջ»,- նկատեց դերասանը` տեղեկացնելով, որ շուտով իր երաժշտասեր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ.

«Ներկայումս ունեմ նախօրոք ծրագրված նպատակ և միջոցներ, որոնք ներդնելու եմ նոր երաժշտական նախագծի ստեղծման համար: Եվ քանի որ, «Armenoids»-ի տեսահոլովակները հասարակության համար հետաքրքիր են եղել ոչ միայն իրենց երաժշտությամբ, այլ նաև գրաֆիկական լուծումներով, մենք, պահպանելով ավանդույթները, շուտով հանդիսատեսի դատին կհանձնենք նոր տեխնոլոգիաներով նկարահանած տեսահոլովակ»,-ասաց Էդգարը:

Նրա խոսքով` այս տեսահոլովակով սկիզբ կդրվի փոքր-ինչ գլոբալ նախագծի, որի շնորհիվ իրենք կփորձեն հանդես գալ ոչ միայն Հայաստանի սահամանների և սփյուռքահայության, այլև` արտերկրացիների համար.

«Քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում լուրջ կապեր եմ հաստատել շատ կազմակերպությունների հետ, կփորձեմ իրենց օգնությամբ և իրենց հետ միասին իմ գործունեությունն էլ ավելի ընդլայնել»,- նշեց Էդգար Ռոստոմյանն ու ավելացրեց.

 «Այսօր չափազանց ուրախ և հպարտ եմ, որ կարող եմ ինչ-որ բանով ծառայել հայրենիքիս` օգտագործելով իմ կապերը: Հայաստան գալուց առաջ ես և կինս մասնակցեցինք բարեգործական մեծ ֆեշն ցուցադրության, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացանք Արցախի ազգային տարազներով: Իսկ արդեն ցուցադրությունից հետո գոյացած ողջ գումարը բարեգործական հիմունքներով ուղղվեց Արցախի մեր ազատամարտիկներին և բանակին»:

Ի դեպ՝ երգիչ-դերասանը պատմեց նաև, որ շատ շուտով Երևանում կմեկնարկի մի նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնց մանրամասների մասին սակայն, Էդգարը գերադասեց դեռևս չխոսել.

«Միայն մեկ բան կարող եմ ասել՝ ապրիլյան օրերին կատարված իրադարձությունները և հայ զինվորի հերոսություններն անպայման ներկայացված են լինելու այս նոր ֆիլմում, ինչը, կարծում եմ, հետագայում մեծ արձագանք կստանա»:

Խոսելով ԱՄՆ-ում ծավալած իր դերասանական գործունեության մասին՝ Էդգարը պատմեց, որ հանդիպած դժվարություններից հետո իրեն հնարավորություն է ընձեռնվել նկարահանվել մի շարք ամերիկյան ֆիլմերում` խաղալով հայտնի դերասան-դերասանուհիների հետ.

«Վերջին մեկ տարում ինձ հնարավորություն ընձեռնվեց մտնել Ամերիկայի պրոֆեսիոնալ դերասանական ընկերություն, որի միջոցով հոլիվուդյան մեծ ընկերությունները` սկսած Paramount Pictures-ից մինչև  Warner Bros. Pictures, քասթինգի միջոցով դերասաններին առաջարկում են նկարահանվել սերիալներում, ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում: Բացի մի շարք ֆիլմերում նկարահանվելուց և դրանցից երկուսում հայի կերպար մարմնավորելուց, ինքս հանդես եմ եկել մոտ 20 հեռուստատեսային նախագծերում, որոնցից մեկում նկարահանվել եմ Անջելիա Ջոլիի մայրիկի, իսկ մյուսում` Դենի Տրեխոյի հետ»,- մեզ հետ զրույցում նշեց Էդգար Ռոստոմյանը:

Ինչպես նշում է Էդգարը, չնայած գրանցած հաջողություններին, ինքը երբեք չի կորցրել էլ ավելի  կատարելագործվելու իր ձգտումը.

«Այսօր ԱՄՆ-ում ընդգրկվել որևէ նախագծում, չափազանց բարդ երևույթ է: Այս տարիների ընթացքում ես ինձ համար չափազանց կարևորել եմ կրթությունը: Սովորել եմ և այս պահին էլ կնոջս հետ միասին համարվում ենք քոլեջի ուսանողներ: Մշտապես կատարելագործում եմ անգլերենի իմացությունս, քանի որ այն շատ կարևոր է: Պետք է նշեմ, սակայն, որ ի տարբերություն շատ դերասանների, մենք` հայերս, ունենք մեր առավելությունները. բացի անգլերենից, մենք խոսում ենք նաև ռուսերենով և հայերենով: Ի դեպ, ի ուրախություն մեզ, վերջերս հոլիվուդյան մի քանի ֆիլմերում գործածվում է հայերենը`  շնորհիվ մեր սփյուռքահայության, Հայոց Ցեղասպանության առթիվ կազմակերպված միջոցառումների և այլն»,- նկատեց Էդգարը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում ապրած տարիների ընթացքում ունեցած իր և կնոջ դժվարություններին ու հիասթափություններին` Էդգար Ռոստոմյանը խոստովանեց, որ չնայած իրենց կյանքում եղել են շատ դժվարություններ, սակայն ոչ ինքը, և ոչ էլ իր կինը երբևէ չեն զղջացել իրենց կյանքն ԱՄՆ-ում շարունակելու որոշման համար.

«Գիտեք, յուրաքանչյուրին իր կյանքում տրվում է մեկ հնարավորություն, որը նա պետք է օգտագործի և ծառայեցնի սեփական նպատակին: Եթե մարդը հավատում է իր նպատակներին և եթե նա աշխատում է այդ նպատակների իրագործման համար, նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- նշեց դերասանն ու շարունակեց.

«Ինձ համար երբևէ սպասելի չի եղել, որ ես մի օր կմտնեմ հոլիվուդյան կինոարտադրության ամենամեծ ընկերությունների մեջ և որ մի օր ես կսկսեմ նկարահանվել նրանց սերիալներում կամ ֆիլմերում: Դա պարզապես նպատակային աշխատանքի հետևանք էր: Ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե հիասթափության զգացում չեմ ապրել և ինձ թույլ չեմ զգացել, թեպետ ԱՄՆ-ում անցկացրած այս երեք տարիների ընթացքում ունեցել եմ շատ դժվար օրեր և ամիսներ: Գնալով Միացյալ Նահանգներ, ես, կարելի է ասել, որ կյանքս զրոյից սկսեցի»:

Զրույցի ընթացքում անդրադառնալով նաև իր անձնական կյանքին` Էդգար Ռոստոմյանը հույս հայտնեց, որ շատ շուտով ինքը և իր կինը նորություն կունենան, որի մասին հաճույքով կկիսվեն իրենցով հետաքրքրվողների հետ.

«Վերջին տարիներն իմ և Նադեժդայի մոտ ավելի շատ պրոֆեսիոնալ կարիերա ստեծելու և մեր անձնական կյանքը օտար երկրում ավելի կայուն դարձնելու տարիներ էին, որպեսզի հետագայում մեր ապագա բալիկը ունենա անհոգ և հանգիստ մանկություն: Պետք է անպայման նշեմ, որ ես անձամբ իմ երեխայի ապագան տեսնում եմ հենց իր հայրենիքում` Հայաստանում, որովհետև այստեղ մարդիկ շատ ավելի ազնիվ և անմիջական են»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասան և երաժիշտ Էդգար Ռոստոմյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»